Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA Angels) սկսել է Angel Training դասընթացի հայտադիմումների ընդունումը։ Դասընթացը նոր սերնդի հրեշտակ ներդրողների համար է՝ ապահովելու նրանց գործնական գիտելիքներով՝ ստարտափների ֆինանսավորման ոլորտում կողմոնորշվելու համար։
Angel Training-ը նախատեսված է սկսնակ ներդրողների, բիզնես առաջնորդների և նորարարությամբ հետաքրքրված անձանց համար։ Մասնակիցները կծանոթանան ստարտափների գնահատման, իրավական կարգավորումների, պորտֆելային ներդրումների և ուսումնասիրությունների իրականացման գործիքներին։ Դասընթացը ներառում է հանդիպումներ ինչպես փորձառու տեղական ներդրողների, այնպես էլ միջազգային հրավիրված փորձագետների հետ։
Լավագույն երեք մասնակիցներին հնարավորություն կընձեռվի շարունակել ուսուցումը եվրոպական հրեշտակ ներդրողների ծրագրում՝ ստանալով գլոբալ հեռանկար և գործնական փորձ։
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։ Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 21-ն է, իսկ տեղերը սահմանափակ են։
Լրացուցիչ տեղեկությունների կամ գրանցման համար կարող եք անցնել այս հղմամբ։