Angel Conference 2023-ի մասնակցության գրանցումը բաց է

Վերջին լուրերը
Angel Conference 2023-ի մասնակցության գրանցումը բաց է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ BANA Angels
Երբ՝ դեկտեմբերի 2

Միջոցառման մասին՝

EBAN-ի հետ համագործակցությամբ BANA Angels-ը կազմակերպում է Angel Conference-ը, որը կհամախմբի փորձառու հրեշտակ ներդրողներին Հայաստանից և Եվրոպայից, ստարտափների էնտուզիաստներին և ոլորտի փորձագետներին՝ բացահայտելու հրեշտակ ներդրումների դինամիկ ոլորտը:

- Advertisement -
Angel Conference 2023-ի մասնակցության գրանցումը բաց է

Ինչպես նշում են կազմակերպիչները, այն պարզապես կոնֆերանս չէ, այլ հարթակ է ցանցերի, գիտելիքների փոխանակման և բովանդակալից կապեր խթանելու համար:

Ինչ սպասել համաժողովից.

  • Գիտելիքների փոխանակում. խորը քննարկումներ և գիտելիքների փոխանակում Եվրոպայի և Հայաստանի հրեշտակ ներդրողների միջև, որը հնարավորություն կտա պատկերացում կազմել հրեշտակ ներդրումների դինամիկայի մասին։
  • Նեթվորքինգ. ստեղծել արժեքավոր կապեր, խթանել համագործակցությունը և հնարավոր ներդրումային հնարավորությունները:
  • Առաջխաղացում. Ցուցադրել Հայաստանի զարգացող տեխնոլոգիական էկոհամակարգը և ընդգծել հաջողված նախագծերը՝ միաժամանակ քննարկելով տեխնոլոգիական ոլորտում Հայաստան-Եվրոպա համագործակցության ներուժը:

Այլ մանրամասներ կգտնեք այստեղ։

Որպես ներդրող կարող եք գրանցվել այստեղ։ Իսկ որպես մասնակից գրանցվե՛ք այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները