Android-ն այժմ ունի տվյալների փոխանցման հնարավորություն՝ առանց գաղտնաբառերի

Վերջին լուրերը
Android-ն այժմ ունի տվյալների փոխանցման հնարավորություն՝ առանց գաղտնաբառերի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Android օպերացիոն համակարգում (iOS) ավելացրել է հավելվածներից տվյալների անխափան փոխանցման գործառույթ, որի վրա ուշադրություն է դարձրել TechSpot-ը։

Android-ի մշակողների կայքում հայտնվել է «Account Recovery» գործառույթի նկարագրությունը: «Դա թույլ կտա օգտատերերին վերականգնել իրենց հավելվածների հաշիվները՝ նոր սարքում դրանք տեղադրելիս», – նշում է Google-ը: Փորձագետները բացատրել են, որ նոր սմարթֆոնում հավելվածների տեղադրման ժամանակ օգտատերը ստիպված չի լինի յուրաքանչյուր հավելվածում նորից մուտքագրել գաղտնաբառեր՝ բանկային ծառայություն, սոցիալական ցանց և այլ ծրագրեր։

Փաստաթղթերը նկարագրում են, թե ինչպես կարելի է կարգավորել տվյալների և հաշիվների անխափան փոխանցման գործառույթը: Գաղտնաբառի փոխանցումը թույլատրելու համար օգտատերը պետք է պահուստավորի հին սմարթֆոնի տվյալները, ստեղծի վերականգնման բանալի և մուտքագրի այն նոր սարքում: Որոշ ժամանակ անց բոլոր ֆայլերը և հաշիվները կլինեն նոր սարքում:

Գործառույթն աջակցում է Android 9 և ավելի նոր ՕՀ տարբերակներին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները