Android սմարթֆոնները ռեկորդային մարտկոց կստանան

Վերջին լուրերը
Android սմարթֆոնները ռեկորդային մարտկոց կստանան
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մոտ ապագայում սմարթֆոնների մեծ մասը կունենա բարձր խտության մարտկոց, ինչի շնորհիվ դրանց անհամեմատ ավելի երկար կաշխատեն, հայտնում է Wccftech-ը։

Լրագրողների կարծիքով՝ շատ շուտով Android հեռախոսների շուկայում կհայտնվեն ռեկորդային ինքնավարություն ունեցող բարակ սարքեր։ Դրան կհաջողվի հասնել նորարարական սիլիկոն-ածխածնային մարտկոցների կիրառմամբ, որոնք ունեն բարձր խտություն:

Որպես օրինակ՝ Wccftech-ի հեղինակները բերել են OnePlus Ace 3 Pro-ն, որը ներկայացվել է հունիսի վերջին։ Սարքը ստացել է 6100 միլիամպ/ժամ հզորությամբ և մինչև 9 միլիմետր հաստությամբ մարտկոց։ OnePlus-ը հիմնվել է Glacier Battery տեխնոլոգիայի վրա, որը թույլ է տալիս բարակ սիլիկոն-ածխածնային մարտկոցներ: Ենթադրվում է, որ նման սարքերը մեկ լիցքավորման դեպքում ավելի երկար կաշխատեն, քան սովորական սմարթֆոնները, որոնք հագեցած են 5000 միլիամպ/ժամ հզորությամբ մարտկոցով։

Նյութի հեղինակները վկայակոչել են նաև Digital Chat Station մականունով հայտնի ինսայդերին։ Մասնագետի կանխատեսմամբ սիլիկոն-ածխածնային մարտկոցները լայն կիրառում կստանան և շուկայում մինչև 7000 միլիամպ/ժամ հզորությամբ մարտկոցներ կհայտնվեն։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները