Android օպերացիոն համակարգի (ՕՀ) ստեղծողներից մեկը՝ Ռիչ Մայները, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին բացատրել է, թե ինչու է իր կորպորացիան ձախողվել սմարթֆոնների շուկայում։ Այս մասին Մայները հայտնել է X-ի իր էջում։
Բիլ Գեյթսը հայտարարել է, որ իր սխալները, որոնց պատճառով Microsoft-ը տեղ չի գրավել բջջային սարքերի շուկայում, արժեցել են 400 միլիարդ դոլար։ Այսքան է ձեռներեցը գնահատել Android պլատֆորմի արժեքը։ Մայները պատասխանել է, որ օգնել է ստեղծել Android-ը, որպեսզի թույլ չտա Microsoft-ին նվաճել բջջային շուկան, այնպես, ինչպես նա դա արել էր նախկինում՝ համակարգիչների շուկայի հետ:
«Ինձ համար միշտ ծիծաղելի է եղել Գեյթսի բողոքը, թե ինչպես է իր ընկերությունը բաց թողել սմարթֆոնների շուկան», — ասել է Մայները՝ հավելելով միշտ վախեցել է, որ Microsoft-ը կտիրի հեռախոսների շուկան և արել է ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա:
«Ներիր, Բիլ, քո պատասխանատվությունը 400 միլիարդ դոլար կորցնելու մեջ ավելին է, քան պատկերացնում ես», — եզրափակել է Android-ի ստեղծողը՝ ծիծաղելով Գեյթսի վրա։