Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2025 թվականի հունիս ամսվա շուկայական տվյալները։
Պետական պարտատոմսերի առաջնային աճուրդով տեղաբաշխվել է մոտ 43 մլրդ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 94 գործարք՝ շուրջ 26 մլրդ դրամ ծավալով, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 141%-ով։ Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է 109% աճ՝ կազմելով ավելի քան 7.5 մլրդ դրամ։ Կնքվել է 875 գործարք՝ շրջանառության մեջ գտնվող 150 պարտատոմսերի հիման վրա։
Բաժնետոմսերի շուկայում գրանցվել է 194 մլն դրամի առևտրի ծավալ՝ 187% աճով։ Շուկայի կապիտալիզացիան կազմել է ավելի քան 460 մլրդ դրամ՝ 40%-ով ավելի նախորդ տարվա համեմատ։ Կնքվել է 213 գործարք։ Նշվում է, որ կապիտալիզացիայի հաշվարկում կատարվել են մեթոդաբանական փոփոխություններ, ներառվել են նաև արտոնյալ բաժնետոմսերը։
ՌԵՊՈ գործարքների ծավալը կազմել է ավելի քան 5.7 մլրդ դրամ՝ 34% աճով։ Կնքվել է 51 գործարք։
Արտարժույթի շուկայում հունիսին իրականացվել է երեք գործարք՝ ընդհանուր 1.1 մլրդ դրամ ծավալով։ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 384.42 դրամ։
Տվյալներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ AMX-ի կայքում։