Ամփոփվել է «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթը

Վերջին լուրերը
Ամփոփվել է «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մարտի 23-ին կայացել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ՄԻՊ հաստատության հետ համատեղ իրականացվող «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթի արդյունքների ամփոփման պաշտոնական արարողությունը:

Մրցույթի նպատակն է նորարական  գաղափարների միջոցով բարձրացնել մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը՝ իրականացնելով ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր։

- Advertisement -

Մրցույթի հաղթող երեք թիմերը ստացել են դրամական պարգևներ՝

  • 1-ին տեղ՝  Safe Childhood, 1.000.000 ՀՀ դրամ
  • 2-րդ տեղ՝  Kanani Podcast, 650.000 ՀՀ դրամ
  • 3-րդ տեղ՝ Դիանա Աբգար AR վիզուալիզացիա, 300.000 ՀՀ դրամ

Safe Childhood-ը նախաձեռնությունն է, որն իրականացվելու է բջջային հավելվածի միջոցով, որի հիմնական նպատակն է երեխաներին սովորեցնել, թե ինչ պետք է անել, երբ բախվում են դաժան վերաբերմունքի, վտանգավոր արարքի, բռնության, իրավունքների ոտնահարման՝  բակում, դպրոցում կամ այլ հասարակական վայրում։

Kanani Podcast նախագիծը պլանավորում է իրականացնել պոդկաստերի շարք՝ իրազեկելու հասարակությանը մոբինգի վերաբերյալ, ինչպես նաև, տրամադրելու հոգեբանական գործիքներ, որոնց շնորհիվ մոբինգի զոհերը ձեռք կբերեն սթրեսակայունություն և կսովորեն հակազդման ճիշտ ձևերը, ինչը կնպաստի երևույթի կանխարգելմանն ու առողջ հարաբերությունների ձևավորմանը:

Դիանա Աբգար AR վիզուալիզացիա թիմի ստեղծած ծրագրի շնորհիվ օգտատերերը կկարողանան վիրտուալ կապ հաստատել 20-րդ դարի հայոց պատմության մեծագույն կին դիվանագետ, մարդու իրավուքների ջատագով Դիանա Աբգարի հետ, ծանոթանալ նրա կյանքին ու գործունեությանը՝ այդպիսով հանրության շրջանում բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում  հայտնի հայ գործիչների գործության մասին իրազեկվածությունը:  

«Սոցիալական նորարարությունն առավել մեծ կենսական նշանակություն է ձեռք բերում մարդու իրավունքների պաշտպանության համար։ Սոցիալական նորարարության մեջ ներդրումներ կատարելով՝ մենք կարող ենք կառուցել ավելի իրավահավասար և արդար հասարակություն, որը պաշտպանում է մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը»,- նշել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները