ԱՄՆ-ում միլիարդ դոլար գնահատվող ստարտափների մեծ մասը հիմնադրել են ներգաղթյալները

Ներգաղթյալները հիմնել են ամերիկյան ստարտափ ընկերությունների կեսից ավելին (582-ից 319-ը կամ 55%-ը), որոնց արժեքը կազմում է 1 միլիարդ դոլար կամ ավելի:

Վերջին լուրերը
ԱՄՆ-ում միլիարդ դոլար գնահատվող ստարտափների մեծ մասը հիմնադրել են ներգաղթյալները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

IPOWER ընկերության հիմնադիր Թոմաս Գորնին մեծացել է Լեհաստանում՝ կոմունիզմի ժամանակ: Ամեն ինչ փոխվել է, երբ նա տեղափոխվել է ԱՄՆ: Սկզբում սպասք է լվացել, ապա աշխատել է տարբեր ձեռնարկություններում, իսկ 2001 թվականին հիմնել է IPOWER տեխնոլոգիական ընկերությունը, որը 10 տարի անց վաճառել է 1 միլիարդ դոլարով Warburg-ին և Goldman Sachs-ին, գրում է Forbes-ը:

2006 թվականին նա համահիմնել է Nextiva-ն՝ 2,7 միլիարդ դոլար արժողությամբ հեռախոսային և տեսահոլովակային հարթակ, որտեղ այժմ գլխավոր տնօրեն է:

Գորնին մեկն է այն բազմաթիվ մարդկանցից, ովքեր հիմնել են Ամերիկայի ամենաթանկ ստարտափների կեսից ավելին՝ լինելով ներգաղթյալներ:

Ամերիկյան քաղաքականության ազգային հիմնադրամի նոր վերլուծության մեջ ընդգծվում է այն, թե որքան կարևոր են ներգաղթյալները Ամերիկայի ամենաթանկ ընկերությունները հիմնելիս:

Ներգաղթյալները հիմնել են ամերիկյան ստարտափ ընկերությունների կեսից ավելին (582-ից 319-ը կամ 55%-ը), որոնց արժեքը կազմում է 1 միլիարդ դոլար կամ ավելի, նշվում է վերլուծության մեջ: Ավելին, միաեղջյուր ընկերություններից գրեթե երկու երրորդը (64%) հիմնադրվել կամ համահիմնադրվել են ներգաղթյալների կամ ներգաղթյալների երեխաների կողմից: Ամերիկյան միաեղջյուր ընկերությունների գրեթե 80%-ը ունեն ներգաղթյալ հիմնադիր, որը ղեկավարի դերում է:

Ըստ վերլուծության՝ ներգաղթյալների կողմից հիմնադրված միլիարդ դոլար արժողությամբ ընկերությունների 58%-ն ունեցել է միայն ներգաղթյալ կամ մի քանի ներգաղթյալ հիմնադիրներ, առանց բնիկ ամերիկացի հիմնադիրների:

Միաեղջյուր ընկերությունների ներգաղթյալ հիմնադիրներից շատերը կյանքի ուշագրավ պատմություններ ունեն: Արգենտինայից ներգաղթած Գիլերմո Ռաուխը հիմնել է Vercel-ը՝ ամպային հարթակ՝ վեբ մշակողների համար: Ընկերությունն ունի 400 աշխատակից և գնահատվում է 2,5 միլիարդ դոլար։

«ԱՄՆ ներգաղթն ինձ հնարավորություն տվեց սկսել Vercel-ը՝ օգնելու կառուցել ավելի հետաքրքիր, ինտուիտիվ և բաց ինտերնետ՝ հնարավորություն տալով ծրագրավորողներին ստեղծել ոգեշնչման պահը»,- ասել է Ռաուխը հարցազրույցներից մեկում:

Կարդացեք նաև՝ Picsart-ն ընդգրկվել է ԱՄՆ-ի ամենաարագ զարգացող ընկերությունների ցանկում:

Հետազոտության ևս երկու բացահայտում. ներգաղթյալների հիմնադրած ավելի քան 300 ԱՄՆ ընկերության ընդհանուր արժեքը կազմում է 1,2 տրիլիոն դոլար: Դա այդ ընկերություններին դարձնում է ավելի արժեքավոր, քան բոլոր այն ընկերությունները, որոնք ցուցակագրված են մի քանի երկրների հիմնական ֆոնդային շուկաներում, այդ թվում՝ Արգենտինայի, Կոլումբիայի և Մեքսիկայի:

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ ներգաղթյալ հիմնադիրներով միլիարդ դոլար արժողությամբ ընկերությունները միջինը 859 աշխատատեղ են ստեղծել մեկ ընկերության համար, ընդ որում աշխատողների մեծամասնությունը Միացյալ Նահանգներում է:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները