ԱՄՆ-ն ու ԵՄ-ն առևտրային պայմանագիր կկնքեն՝ խուսափելով առևտրային պատերազմից

Վերջին լուրերը
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն առևտրային պայմանագիր կկնքեն՝ խուսափելով առևտրային պատերազմից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ԱՄՆ-ն և Եվրոպական միությունը հասել են կարևոր առևտրային համաձայնության, որով նախատեսվում է սահմանել 15% մաքսատուրք եվրոպական մի շարք ապրանքների վրա՝ խուսափելով սպասվող խիստ տուրքերից և առևտրային պատերազմի խորացումից։

Հուլիսի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել են նոր առևտրային համաձայնության մասին, որը փոխարինում է ավելի խիստ՝ մինչև 30% կամ նույնիսկ 50% մաքսատուրքի սպառնալիքին։ Փոխզիջման արդյունքում սահմանվում է 15% միասնական մաքսատուրք մի շարք ապրանքների համար։

Համաձայնագրի հիմնական կետերն են․

  • Թույլատրվում է մաքսազերծ առևտուրը ռազմավարական որոշ ապրանքների՝ մասնավորապես ինքնաթիռների, բարձր տեխնոլոգիական սարքավորումների և որոշ կենսաքիմիական նյութերի ոլորտներում։
  • Եվրոպական միությունը պարտավորվում է առաջիկա երեք տարիների ընթացքում ԱՄՆ-ից գնել շուրջ 750 միլիարդ դոլարի էներգակիրներ՝ ներառյալ բնական գազ և միջուկային վառելիք։
  • ԵՄ-ն նաև կներդնի շուրջ 600 միլիարդ դոլար ԱՄՆ տնտեսության մեջ՝ ուղղելով այն հիմնականում կանաչ էներգետիկայի, տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին։
  • Եվրոպական երկրները կգնեն մեծածավալ ամերիկյան զինտեխնիկա։ Թեև կոնկրետ գումար չի նշվել, նախագահը ընդգծել է, որ խոսքը գնում է «հարյուրավոր միլիարդների» մասին։ Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ը արտադրում է աշխարհի լավագույն զինտեխնիկան, և սա մեծ հաղթանակ է ամերիկյան արտադրության համար»։

Թրամփը համաձայնագիրը որակել է որպես «պատմական հաղթանակ», նույնիսկ ավելի նշանակալի, քան նախորդ շաբաթ Տոկիոյի հետ կնքված $550 միլիարդ արժողությամբ գործարքը, մինչդեռ ֆոն դեր Լայենը շեշտել է, որ այս փոխզիջումը բիզնեսի համար ապահովում է կայունություն և կանխատեսելիություն։

Եթե համաձայնագիրը չստորագրվեր, ԵՄ-ն պատրաստ էր գործի դնել 93 մլրդ եվրոյի պատժամիջոցների փաթեթ, որը նախատեսվում էր ակտիվացնել օգոստոսի 7-ին։ Այդ միջոցառումները ներառում էին բարձր մաքսատուրքեր, ներդրումների սահմանափակումներ և պետական գնումներից ԱՄՆ ընկերությունների դուրսմղում։

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները