«ԱՄԻՕ» ՓԲԸ-ն մինչև 2024 թվականի օգոստոսի 14 -ը ներառյալ, հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.
- Դրամային պարտատոմսեր
- Արժեթղթի դաս՝ անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմս
- Արժեթղթի ձև՝ ոչ փաստաթղթային
- Արժեթղթի անվանական արժեք՝ 100 000 ՀՀ դրամ
- Արժեթղթերի քանակ՝ 100 000 հատ
- Արժեթղթերի ընդհանուր անվանական արժեք՝ 10 000 000 000 ՀՀ դրամ
- Շրջանառության ժամկետ՝ 27 ամիս
- Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն՝ 9,75%
- Արժեկտրոնների վճարման պարբերականություն՝ եռամսյակային
- Տեղաբաշխող՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ
- Տեղաբաշխման սկիզբ՝ 15.05.2024թ.
- Տեղաբաշխման ավարտ՝ 14.08.2024թ.
Ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 2024թ. ապրիլի 10-ի թիվ 1/124 Ա որոշմամբ:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ ներկայացնեն ձեռքբերման հայտ/հայտերը՝ ֆիզիկական անձանց համար և իրավաբանական անձանց համար:
Ձեռքբերման համար վճարումը պետք է իրականացվի թողարկման նպատակով Բանկում բացված 11500579062790 հաշվեհամարին:
Ազդագրի, ինչպես նաև թողարկման վերջնական պայմանների և ձեռքբերման հայտերի էլեկտրոնային տարբերակները հասանելի է ստորև նշված հղումներով, իսկ տպագիր տարբերակը հնարավոր է ձեռք բերել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010, Երևան, Նալբանդյան 48):
- Ծրագրային ազդագիր
- Թողարկման վերջնական պայմաններ
- Տեղեկատվական թերթիկ
- Գների հաշվարկ
- Հայտ-հանձնարարական օրինակելի ձև ֆիզ․ անձ
- Հայտ-հանձնարարական օրինակելի ձև իրավաբանական անձ
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
Կարդացեք նաև՝
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: