Ամերիաբանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկի մասին

Վերջին լուրերը
Ամերիաբանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկի մասին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2025 թվականի մարտի 10-ից մինչև մայիսի 20-ը ներառյալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն նախատեսում է հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր հետևյալ պայմաններով.

Տեղաբաշխվող պարտատոմսերը անվանական արժեկտրոնային են, որոնց անվանական արժեքը կազմում է 100,000 ՀՀ դրամ: Առաջին տրանշի ընդհանուր ծավալը կազմում է 5,000,000,000 ՀՀ դրամ, իսկ թողարկվող պարտատոմսերի քանակը՝ 50,000 հատ: Դրանց շրջանառության ժամկետը սահմանված է 24 ամիս, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 9.25%: Արժեկտրոնների վճարումը նախատեսվում է յուրաքանչյուր 3 ամիս պարբերականությամբ: Տեղաբաշխումն իրականացվում է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի միջոցով։ Երկրորդ տրանշի թողարկման ծավալը ևս 5,000,000,000 ՀՀ դրամ է, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 9.5 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ 3 ամիս։

Ամերիաբանկի պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025 թվականի փետրվարի 26-ի թիվ N 1/60Ա որոշմամբ։

Ներդրողները կարող են ձեռք բերել ծրագրային ազդագրի տպագիր տարբերակը Ամերիաբանկի գլխամասային գրասենյակից (հասցե՝ ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2)։ Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները հասանելի են այստեղ։

Պարտատոմս ձեռք բերելու համար ներդրողները պետք է լրացնեն և Տեղաբաշխողին ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական՝ ընդունելով թողարկման պայմանները։

Հայտը պատշաճ կերպով ներկայացնելուց հետո մինչև պարտատոմսերի ձեռքբերման օրվա ավարտը ներդրողը պետք է կատարի վճարում Ամերիաբանկում բացված 1570043120372900 հաշվեհամարին։

Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար պարտատոմսի գինը հասանելի է այստեղ։

Պարտատոմսերի ձեռքբերման պայմանների և ընթացակարգի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Ամերիաբանկի պաշտոնական կայք կամ դիմել բանկի մասնաճյուղեր։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները