Որոնք են ամենաշատ այցելվող կայքերը Հայաստանում՝ ըստ ոլորտների. Hostinger-ի հետազոտությունը

Վերջին լուրերը
Որոնք են ամենաշատ այցելվող կայքերը Հայաստանում՝ ըստ ոլորտների. Hostinger-ի հետազոտությունը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Hostinger հոսթինգային ընկերությունը հրապարակել է հետազոտություն, որտեղ ներկայացված են տարբեր երկրների ամենաշատ այցելվող կայքերը։ Ցուցակում ներառված չեն որոնողական կայքերը, Facebook և YouTube սոցիալական ցանցերը, քանի որ դրանք բոլոր երկրներում համարվում են ամենաշատ այցելվողները։ Բոլոր աշխարհամասերի և տարածաշրջանների համար ներկայացված են առանձին քարտեզներ, ինչպես նաև առանձին քարտեզներ կան առանձին ոլորտների կայքերի համար, որոնք են՝ ԶԼՄ-ները, ֆինանսական հարթակները, հագուստի խանութները և բաղադրատոմսերի կայքերը։

Ըստ հետազոտության՝ աշխարհի միանգամից 43 երկրներում ամենաշատ այցելություններ ունեցող կայքը Wikipedia-ն է։ Amazon-ը ամենաշատ այցելվող կայքն է Ամերիկայում և 3 այլ երկրներում, իսկ BBC-ն ամենաշատ այցելվող լրատվական կայքն է աշխարհի 12 երկրում։

- Advertisement -
Որոնք են ամենաշատ այցելվող կայքերը Հայաստանում՝ ըստ ոլորտների. Hostinger-ի հետազոտությունը

Հայաստանում, պարզվում է, ամենաշատ այցելվող կայքը ժամանցային Fishki.net մեդիան է։ Լրատվական կայքերից ամենաշատ այցելությունները վերագրվում է news.am-ին, ֆինանսական հարթակներից՝  ProFinance-ին, իսկ հագուստի և նորաձևության կայքերից հայերն ամենաշատը այցելում են H&M բրենդի կայք` hm.com։ Ի դեպ՝ հարևան Ադրբեջանում ամենաշատ այցելվող լրատվական կայքը՝ Armeniasputnik.am-ն է։

Ամբողջական հետազոտությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները