Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերը 22-ամյա ստարտափերներ են

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող Mercor ընկերությունը նոր ֆինանսավորման փուլից հետո արժևորվել է 10 միլիարդ դոլար, իսկ դրա երեք 22-ամյա հիմնադիրները դարձել են աշխարհի ամենաերիտասարդ ինքնուրույն միլիարդատերերը։ Բրենդան Ֆուդին, Ադարշ Հիրեմատը և Սուրիա Միդհան շրջանցել են Մարկ Ցուկերբերգի ռեկորդը, որը միլիարդատեր էր դարձել 23 տարեկանում։

Mercor-ը հիմնադրվել է 2023 թվականին՝ Սան Ֆրանցիսկոյում։ Սկզբում ընկերությունը նպատակ ուներ կապել Հնդկաստանի ինժեներներին ամերիկյան ընկերությունների հետ, սակայն շատ արագ այն վերածվեց առաջատար հարթակի, որը օգնում է խոշոր AI լաբորատորիաներին՝ այդ թվում OpenAI-ին, պատրաստել մոդելների ուսուցման համար անհրաժեշտ տվյալներ։ Այսօր Mercor-ը համարվում է AI ոլորտի ամենարագ աճող ստարտափներից մեկը՝ տարեկան ավելի քան 500 միլիոն դոլար շրջանառությամբ։

Ընկերության վերջին՝ 350 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային փուլը գլխավորել է Felicis Ventures վենչուրային ֆոնդը՝ մասնակցությամբ Benchmark, General Catalyst և Robinhood Ventures ընկերությունների։ Ըստ Forbes-ի՝ Mercor-ի երեք հիմնադիրներից յուրաքանչյուրը տիրապետում է ընկերության մոտ 22%-ին։

AI ոլորտի վերջին ամիսների լարված մրցակցության ֆոնին Mercor-ը հայտնվել է նաև դատական վեճերի կենտրոնում․ մրցակից Scale AI ընկերությունը դատի է տվել Mercor-ին՝ մեղադրելով առևտրային գաղտնիքների հափշտակման մեջ։ Սակայն Mercor-ի ղեկավարները հայտարարել են, որ չեն շեղվելու բիզնեսի զարգացման հիմնական ուղղությունից։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները