ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների ծավալով ԱՄԷ-ն շրջանցել է Ռուսաստանին. Վահան Քերոբյան

Վերջին լուրերը
ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների ծավալով ԱՄԷ-ն շրջանցել է Ռուսաստանին. Վահան Քերոբյան
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2023թ. Հայաստանում օտարերկրյա ներդրումների առաջատարը եղել է Արաբական Միացյալ Էմիրությունները՝ առաջին անգամ շրջանցելով Ռուսաստանին, Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մեր կողմից ԱՄԷ-ի հետ վերջին տարիներին տարվող աշխատանքը շատ արդյունավետ ստացվեց: Ընդ որում, ոչ միայն ԱՄԷ-ի ընկերություններն են հետաքրքրված Հայաստանում ներդրում կատարելով, այլ նաև հայկական ընկերություններն են հետաքրքրված ԱՄԷ-ում ներդրումներով»,-ասել է Քերոբյանը:

- Advertisement -
ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների ծավալով ԱՄԷ-ն շրջանցել է Ռուսաստանին. Վահան Քերոբյան

Նախարարը նշել է, որ աշխատանքներ են տարվում Հնդկաստանի, Չինաստանի և ԵՄ-ի հետ՝ ներդրումային հոսքերը դիվերսիֆիկացնելու համար: Նա հայտնել է, որ օտարերկրյա ուղիղ ներդրումները ՀՀ-ում կազմել է ընդհանուր ներդրումների մեկ քառորդը, և օտարերկրյա ներդրումների ծավալն աճում է ավելի արագ, քան ընդհանուր ներդրումների ծավալը, և տնտեսության կառուցվածքը փոխվում է:

ԱՎԾ-ն դեռևս 2023թ. ներդրումների ծավալի վերաբերյալ ամփոփ տվյալներ չի ներկայացրել, բայց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հայտնել էր, որ դրանք կազմել են 1,4 մլրդ դոլար:

Կարդացե՛ք նաև.

ՀՀ Կառավարությունը 30%-ով կհամաֆինանսավորի միջազգային ներդրումային ընկերություններին

Հայաստանի տնտեսության մեջ իրականացվող ներդրումների ծավալը 2023-ին կազմել է 1,4 մլրդ դոլար

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները