Amazon-ը ներկայացրել է Q չատ բոտը 

Վերջին լուրերը
Amazon-ը ներկայացրել է Q չատ բոտը 
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Amazon-ի Q չատ բոտը ստեղծվել է կորպորատիվ առաջադրանքներ կատարելու համար: Այն կարելի է միացնել աշխատանքային հավելվածներին և օգտագործել տեղեկատվություն որոնելու, կոդ գրելու կամ ոչ բարդ առաջադրանքներ կատարելու համար:

Չատ բոտն արդեն հասանելի է նախնական տարբերակում: Նախնական փուլում բոտի գործառույթներն անվճար են, սակայն ավելի ուշ այն կարժենա $20 կամ $25 տարեկան՝ կախված սակագնային պլանից:

Q-ն բիզնես առաջադրանքների կատարման համար է ստեղծված. այն կարելի է կցել Gmail, Slack, Google Drive, Microsoft 365 և Atlassian (Jira, Trello, Confluence) ծրագրերին կամ ընկերության ներքին բազաներին: Չատ բոտը հավելվածներից հավաքում է տվյալները՝ «բիզնեսը հասկանալու համար», նշում է TechCrunch-ը:

$20 արժեցող սակագնային պլանի դեպքում չատ բոտը կարող է ընդհանրացնել, փոնտրել և ստեղծել կոնտենտ: Կարող է նամակի սևագիր գրել, համառոտագրել կամ մտածել հանդիպման պլան: Նա կարողանում է օգտատիրոջ անունից գործողություններ կատարել կարգավորվող պլագինների օգնությամբ, օրինակ՝ խնդրելով նրան ընդհանրացնել տվյալները, ապա դրանց հիման վրա ստեղծել առաջադրանք Jira-ում: Առաջադրանքը կատարելուց հետո Q-ն ճշտելու է՝ արդյո՞նք նա ամեն բան ճիշտ է արել:


$25 արժողությամբ սակագնային պլանում հնարավոր կլինի հարցար տալ՝ կապված AWS-ի աշխատանքի հետ՝ իմանալու ամպային ծառայության հնարավորություններն ու առաջարկները: Չատ բոտը կարող է նաև ուղղել և օպտիմիզացնել կոդը: Սրանից էլ զատ՝ չատ բոտը կարող է գտնել սխալներ ցանցային միացման մեջ և ուղղելու տարբերակներ առաջարկել:

Չատ բոտի հասանելիություն կարելի է ստանալ հավելվածի միջոցով կամ էլ այն ծառայության մեջ, որտեղ այն ներդրել են: Amazon-ը պատրաստվում է չատ բոտը ներկառուցել իր QuickSight բիզնես վերլուծության ծառայության և Amazon Connect զանգի կենտրոնների աշխատակիցների համար ծրագրերի մեջ:

- Advertisement -
Amazon-ը ներկայացրել է Q չատ բոտը 

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները