Amazon-ի շահույթը աճել է 35%-ով, բայց բաժնետոմսերի գինը, միևնույնն է, նվազել է

Վերջին լուրերը
Amazon-ի շահույթը աճել է 35%-ով, բայց բաժնետոմսերի գինը, միևնույնն է, նվազել է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2025 թվականի երկրորդ եռամսյակում Amazon-ն ունի նշանակալի ֆինանսական արդյունքներ՝ 18,2 միլիարդ դոլար մաքուր շահույթով, ինչը 35 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով կազմել է 1,68 դոլար՝ նախորդ տարվա 1,26 դոլարի դիմաց։

Ընդհանուր եկամուտը կազմել է 167,7 միլիարդ դոլար՝ գերազանցելով վերլուծաբանների կանխատեսած 162,2 միլիարդը։ Առցանց վաճառքներից եկամուտը Հյուսիսային Ամերիկայում կազմել է 100 միլիարդ դոլար, իսկ միջազգային շուկաներում՝ 36,8 միլիարդ՝ համապատասխանաբար 11 և 16 տոկոս աճով։

Amazon Web Services-ը ապահովել է 30,9 միլիարդ դոլարի եկամուտ՝ արձանագրելով 17,5 տոկոս աճ, իսկ գովազդային ծառայությունները աճել են 23 տոկոսով՝ հասնելով 15,6 միլիարդի։

Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էնդի Ջեսին նշել է, որ արհեստական բանականության ուղղությամբ կատարված ներդումները սկսել են դրական արդյունքներ բերել՝ ընդգծելով Alexa+ համակարգի և AI-ով աշխատող գնումների օգնականների ներդրումը։

Այնուամենայնիվ՝ չնայած բարձր եկամուտներին և սպասվածից լավ արդյունքներին, ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է մոտ 6 տոկոսով, քանի որ ներդրողները մտահոգություն են հայտնել մեծածավալ կապիտալ ծախսերի վերաբերյալ։ Մասնավորապես՝ երկրորդ եռամսյակում Amazon-ը ներդրել է 32,2 միլիարդ դոլար՝ հիմնականում տվյալների կենտրոնների և AI ենթակառուցվածքի զարգացման համար, ինչը գրեթե կրկնակի ավել է նախորդ տարվա համեմատ։

Ազատ դրամական հոսքը նույն ժամանակահատվածում կրճատվել է մինչև 18,2 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 53 միլիարդից։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները