Մինչ Microsoft-ն ուղղակիորեն ներդրումներ է կատարում OpenAI ստարտափում, Amazon-ը փորձում է սեփական դաշտում զարգացնել ChatGPT-ի մրցակցին, գրում է Business Insider-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Amazon-ի այս գաղտնի նախագիծը ստացել է Metis անվանումը, որն ամենայն հավանականությամբ վերցված է հին հունական դիցաբանության իմաստության աստվածուհու անունից։
Նշվում է, որ այս չաթ-բոտի մուտքը կլինի վեբ բրաուզերի միջոցով, ինչպես դա տեղի է ունենում ChatGPT-ի և նմանատիպ մյուս լուծումների դեպքում։
Metis-ի հիմքում ընկած AI մոդելի անունը, կրկին ոգեշնչված հունական դիցաբանությունից, կրում է Olympus անվանումը։ Հաղորդվում է, որ այս մոդելը հանրությանը հասանելի Titan-ի ավելի կատարելագործված տարբերակն է։
Metis-ն իր ամենապարզ տարբերակում կկարողանա
օգտատիրոջը պատասխաններ տրամադրել տեքստով և պատկերներով։ Մոդելը նաև ներառում է իր պատասխաններում տեղեկատվության աղբյուրների հղումների տրամադրում և
կարող է նաև պատկերներ ստեղծել։
Նշվում է, որ Amazon chatbot-ին հասանելի կլինեն նաև արժեթղթերի շուկայական արժեքի վերջին տվյալները, մի բան, որը մրցակիցները չունեն: Metis-ը նաև կկարողանա հանդես գալ որպես, այսպես կոչված, AI գործակալ, որը կօգնի մասնակի ավտոմատացնել օգտատերերի տվյալների մշակման հետ կապված առաջադրանքները։ Համակարգը կկարողանա արձակուրդում գտնվող հաճախորդի համար ստեղծել օպտիմալ ճանապարհորդական երթուղի և պատվիրել անհրաժեշտ թռիչքների տոմսեր:
Amazon-ը արհեստական ինտելեկտի բնագավառում քիչ առաջխաղացում ունեցող ընկերություններից է համարվում, և հետևաբար, այժմ ձգտում է արագ կատարելագործվել։ Այս տարի ընկերությունն ակնկալում է ստանալ մինչև 1 միլիարդ դոլարի եկամուտ՝ կապված արհեստական ինտելեկտի հետ, իսկ հետագա տարիներին այդ գումարը հասցնել տասնյակ միլիարդավոր ԱՄՆ դոլարի։
Համաձայն աղբյուրների՝ ընկերության ղեկավար Էնդի Ջասսին անձամբ է վերահսկում Metis չաթբոտի և Olympus լեզվի մոդելի մշակումը։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: