Առաջին անգամ Amazon (AWS) Community Day-ը տեղի կունենա Կովկասում՝ Հայաստանում։
Այս կրթական միջոցառումը՝ կազմակերպված համայքնի կողմից, ներկայացնելու է ցուցադրություններ և տեխնիկական քննարկումներ՝ AWS-ի փորձագետների և տեղական օգտատերերի, AWS հերոսների, AWS հյուր խոսնակների և ամբողջ աշխարհից ոլորտի առաջատարների կողմից:
Ի՞նչ սպասել AWS Community Day -ից
AWS համայնքի օրն իրենից ներկայացնում է համայնքի ղեկավարության հովանու ներքո անցկացվող կոնֆերանսների շարք, որտեղ միջոցառման վայրն ու բովանդակությունը պլանավորվում և մատուցվում է նրանց կողմից։
Կոնֆերանսները ներառում են տեխնիկական քննարկումներ, սեմինարներ և գործնական լաբորատորիաներ, որոնք ղեկավարվում են AWS-ի փորձագետ օգտատերերի և ոլորտի առաջնորդների կողմից՝ ամբողջ աշխարհից:
Կարող ենք ասել, որ դրանք «համայնքի կողմից, համայնքի համար» կազմակերպված միջոցառումներ են։
Միջոցառման Խոսնակներ
Միջոցառուման ընթացքում ելույթ կունենան համայնքի անդամներ, փորձագետներ և AWS հերոսներ՝ Հայաստանից, Կանադայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ուզբեկստանից, Ղազախստանից և Վրաստանից:
Ներկայացնում ենք խոսնակների ցանկը․
- Մարիա Էնցինար – AWS օգտատերերի խմբի գլոբալ ծրագրի ղեկավար,
- Քրիստինե Արմիյանց – AWS UG Armenia-ի հիմնադիր և ղեկավար, Cloud Support Engineer՝ Skyscrapers-ում,
- Վիկտոր Վեդմիչ – Cloud Support Engineer – Skyscrapers
- Դենիս Աստահով – ADV-IT-ի հիմնադիր, OpsGuru-ի AWS Hero Solutions Architect
- Նիկիտա Ֆեդկին – Amazon Web Services-ում Solutions Architect
- Հովհաննես Միքայելյան – DevOps Engineer
- Սաիդ Ախմեդ Ագիտաև – Ծրագրային ապահովման առաջատար ինժեներներ – EPAM Systems
- Տիգրան Հունանյան – Ամերիաբանկ – Տեխնիկական ղեկավար՝ Digital Channels-ում,
- Ալեքսեյ Էրեմին – Cloud Engineering-ի մասնագետ FivexL-ում
Գլխավոր թեմաներ
Միջոցառման գլխավոր թեմաները կվերաբերեն FinOps, MLOps և ՏՏ ոլորտում անվտանգությանը։
Ովքե՞ր կարող են մասնակցել և ինչպե՞ս
Ցանկացած մակարդակում ոլորտով զբաղվող և ուղղակի հետաքրքրված մարդիկ կարող են մասնակցել միջոցառմանը՝ անվճար՝ գրանցվելով AWS Community Day-ի կայքում։
AWS User Group Armenia-ն՝ միջոցառման կազմակերպիչ
Որպես Հայաստանում և նրա սահմաններից դուրս ամպային լուծումների առաջատար համայնք՝ AWS User Group Armenia-ն միավորում է DevOps-ի մասնագետներին, մշակողներին, ՏՏ ոլորտի բոլոր մասնագետներին և ամպային տեխնոլոգիաներ օգտագործողներին: AWS User Group Armenia-ի առաքելությունն է համայնքի հզորացումը՝ համագործակցային ուսուցման, բացառիկ սեմինարների, նորությունների և հոդվածների փոխանակման, գաղափարների աջակցության և ոլորտի առաջնորդների հետ անմիջական փոխգործակցության միջոցով։
Ե՞րբ, որտե՞ղ
Սեպտեմբերի 14-ին
Ժամը՝ 09։00-17։00
Վայրը՝ Հայաստանի ամերիկյան համալսարան
Հասցե՝ Բաղրամյան 40
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: