Amazon-ը զարգացնում է ավտոմատացումը 750,000 ռոբոտներով`դրանցով փոխարինելով 100,000 աշխատատեղ

Վերջին լուրերը
Amazon-ը զարգացնում է ավտոմատացումը 750,000 ռոբոտներով`դրանցով փոխարինելով 100,000 աշխատատեղ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Աշխարհի երկրորդ խոշոր մասնավոր գործատուն`Amazon-ը, զգալիորեն ավելացրել է ռոբոտների օգտագործումը՝ մարդկային աշխատուժի կողքին տեղակայելով ավելի քան 750,000 ռոբոտ, գրում է The Business Standard-ը՝ հղում անելով Yahoo Finance-ին։

Ընկերությունում, որտեղ աշխատում էր 1,6 միլիոն մարդ, նկատվել է ավելի քան 100,000 աշխատակիցների կրճատում։ Այժմ աշխատակիցների թիվը 1,5 միլիոն է: Այս տեղաշարժը համընկնում է Amazon-ի ռոբոտաշինության արագ ընդլայնման հետ, որը 2019-ից 2022 թվականին աճել է՝ 200,000 ռոբոտից մինչև 520,000 ռոբոտի։

Amazon-ի ռոբոտները, ներառյալ նոր մոդելները, ինչպիսիք են Sequoia-ն և Digit-ը, նախատեսված են կրկնվող առաջադրանքներ կատարելու համար՝ բարձրացնելով արդյունավետությունը, անվտանգությունը և առաքման արագությունը:

Sequoia-ն արագացնում է գույքագրման կառավարումը և պատվերի մշակումը, մինչդեռ Digit-ը՝ երկոտանի ռոբոտը, որը մշակվել է Agility Robotics-ի հետ, կատարում է այնպիսի առաջադրանքներ, ինչպիսին է դատարկ արկղեր տեղափոխելը:

Չնայած ավտոմատացման մասշտաբին, Amazon-ը պնդում է, որ ռոբոտները հանգեցրել են նոր աշխատատեղերի կատեգորիաների ստեղծման, որոնք համահունչ են մարդկային աշխատուժի հետ առաջադեմ տեխնոլոգիաների ինտեգրման ավելի լայն արդյունաբերական միտումի հետ:

Թեև ընկերությունը պնդում է, որ ռոբոտները կոչված են օգնելու աշխատողներին՝ բարձրացնելով արդյունավետությունն ու անվտանգությունը, այս մասով շատ մտահոգություններ կան։ MIT-ի հաստատությունների հետազոտությունները ցույց են տալիս, որ արդյունաբերական ռոբոտները կարող են բացասաբար ազդել աշխատատեղերի և աշխատավարձերի վրա: Այնուամենայնիվ, Amazon-ը կարևորել է աշխատատեղերի 700 նոր կատեգորիաների ստեղծումը՝ ենթադրելով, որ ավտոմատացումը կարող է նաև զբաղվածության նոր հնարավորություններ ստեղծել:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները