AICA-ն ընդունում է հայտեր 20-րդ փիչինգ նիստի համար

Վերջին լուրերը
AICA-ն ընդունում է հայտեր 20-րդ փիչինգ նիստի համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (AICA) 20-րդ փիչինգ միջոցառման համար ընդունում է հայտադիմումներ։

Նախագծերին ներկայացվող պահանջները հետևյալն են.

  • դիտարկվող նվազագույն ընդհանուր ներդրումների չափը պետք է լինի 25,000 ԱՄՆ դոլար
  • բիզնես գաղափարը պետք է լինի նորարար կամ ունենա նորարարության տարր
- Advertisement -
AICA-ն ընդունում է հայտեր 20-րդ փիչինգ նիստի համար

Ձեռնարկատերերն ու ստարտափների հեղինակները, ովքեր ցանկանում են ներկայանալ 20-րդ փիչինգ նիստի ընթացքում, կարող են ուղարկել իրենց գործադիր ամփոփագրերը (pitch decks) և բիզնես պլանները անմիջապես հետևյալ էլ. հասցեին՝ ventures@aica.social:

Գործադիր ամփոփագրերը պետք է պարունակեն տեղեկատվություն, որը կօգնի ձեռնարկություններին հստակ ձևակերպել իրենց առաքելությունը, արտադրանքը, շուկան և ապագան: Բիզնես պլանները պետք է ներառեն ֆինանսական տեղեկատվություն, ինչպիսիք են 3-5 տարվա կանխատեսումները, եկամուտների մոդելը և այլն: Բոլոր ներկայացված փաստաթղթերը պետք է լինեն անգլերեն:

Փիչինգ նիստին կհրավիրվեն միայն կարճ ցուցակում հայտնված ընկերությունները: Ոլորտային տեսանկյունից որևէ սահմանափակում չկա:

Դիմելու կոնկրետ վերջնաժամկետ չկա, սակայն կազմակերպիչները հորդորում են դիմել հնարավորինս շուտ, քանի որ վաղ ներկայացումը ժամանակ կտա պատմելու ձեր ստարտափի պատմությունը և հիմք կստեղծի ներդրողների ներկայացումների ժամանակ ավելի ամուր դիրք գրավելու համար:

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները