Կազմակերպիչ`Angel Investor Club of Armenia
Երբ՝ հոկտեմբերի 7
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 24
Միջոցառման մասին.
Հայաստանի Հրեշտակ Ներդրողների Ակումբի (AICA) 18-րդ փիչինգ նիստը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։
AICA-ն հետաքրքրված է տարբեր ոլորտների բարձր աճ ունեցող վաղ փուլի ընկերություններով: Ոլորտային տեսանկյունից որևէ սահմանափակում չկա:
Նախագծերին ներկայացվող պահանջները հետևյալն են.
🔹Դիտարկվող նվազագույն ընդհանուր ներդրումների չափը պետք է լինի 25,000 ԱՄՆ դոլար
🔹 բիզնես գաղափարը պետք է լինի նորարար կամ ունենա նորարարության տարր։
Ձեռնարկատերերն ու ստարտափների հեղինակները, ովքեր ցանկանում են ներկայացնել 18-րդ փիթինգ սեսիայի ընթացքում, կարող են ուղարկել իրենց գործադիր ամփոփագրերը (pitch decks) և բիզնես պլանները անմիջապես հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]:
Գործադիր ամփոփագրերը պետք է պարունակեն տեղեկատվություն, որը կօգնի ձեռնարկություններին հստակ ձևակերպել իրենց առաքելությունը, արտադրանքը, շուկան և ապագան: Բիզնես պլանները պետք է ներառեն ֆինանսական տեղեկատվություն, ինչպիսիք են 3-5 տարվա կանխատեսումները, եկամուտների մոդելը և այլն: Բոլոր ներկայացված փաստաթղթերը պետք է լինեն անգլերեն:
Փիչինգ նիստին կհրավիրվեն միայն կարճ ցուցակում հայտնված ընկերությունները:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: