Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը հրավիրում է բիզնես գաղափարների ներկայացման

Վերջին լուրերը
Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը հրավիրում է բիզնես գաղափարների ներկայացման
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կամակերպիչ՝ Angel Investor Club of Armenia
Ինչ՝ բիզնես գաղափարների ներկայացում /փիչինգ/
Երբ՝ մարտի 18

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (AICA) հրավիրում է ձեռնարկատերերին ու ստարտափերներին ներկայացնելու իրենց գաղափարները՝ հնարավոր ֆինանսավորման համար: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 26-ը ventures@aica.social էլեկտրոնային հասցեին ուղարկել փաթեթ, որը կներառի գաղափարի պրեզենտացիան (pitch deck), բիզնես պլանը և ամփոփաթերթը:

- Advertisement -
Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը հրավիրում է բիզնես գաղափարների ներկայացման

Ամփոփաթերթը պետք է ներառի տեղեկատվություն, որը վենչուրային ընկերությանը թույլ կտա հստակ պատկերացում կազմել ստարտափի նպատակի, պրոդուկտի, շուկայի և ապագայի մասին: Բիզնես պլանը պետք է ներառի ֆինանսական տեղեկատվություն առաջիկա 3-5 տարվա հաշվարկով, եկամտի ստացման մոդելը և այլն: Բոլոր ներկայացված փաստաթղթերը պետք է լինեն անգլերեն:

Գաղափարների փիչինգին, որը տեղի կունենա մարտի 18-ին, կմասնակցեն միայն նախնական ընտրությունը հաղթահարած մասնակիցները: Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը հետաքրքրված է բարձր աճի ներուժ ունեցող, վաղ փուլի ընկերություններով՝ առանց ոլորտային սահմանափակման:

Կա միայն երկու պարտադիր կրիտերիա՝

  • ակնկալվող ներդրման նվազագույն չափը պետք է լինի 25000 ԱՄՆ դոլարը,
  • բիզնես գաղափարը պետք է լինի նորարարական կամ պարունակի նորարարության տարր:

Ներդրումների, աքսելերացիայի և ստարտափների համար այլ ծրագրերի ծանոթացեք How2B-ի Հնարավորություն բաժնում:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները