Մեկնարկել է արհեստական բանականության մրցույթ՝ խոշոր մրցանակային ֆոնդով — AI4ALL – Code with Vibes

Վերջին լուրերը
Մեկնարկել է արհեստական բանականության մրցույթ՝ խոշոր մրցանակային ֆոնդով - AI4ALL – Code with Vibes
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում մեկնարկել է AI4ALL – Code with Vibes տեխնոլոգիական մրցույթը։ Այն կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) կողմից՝ AI4All նախաձեռնության և Ինժեներական քաղաքի համատեղ ջանքերով։

Մրցույթի գլխավոր մրցանակներն են՝
1-ին տեղ – 400,000 դրամ
2-րդ տեղ – 200,000 դրամ
3-րդ տեղ – 100,000 դրամ

Բացի դրամական պարգևներից, մրցանակակիրներն ստանալու են մեկ տարվա անվճար մուտք Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի co-working տարածք, ինչը հնարավորություն կտա աշխատել առաջատար մասնագետների և ՏՏ ոլորտի ընկերությունների անմիջական հարևանությամբ։

Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են Հայաստանում տեխնոլոգիական ամենանշանակալի իրադարձություններից մեկի՝ Sevan Startup Summit 2025-ի ընթացքում։ Սա առավելություն է տալիս մասնակիցներին իրենց գաղափարները ներկայացնելու ներդրողների և փորձառու ձեռնարկատերերի լայն լսարանի առաջ։

AI4ALL – Code with Vibes մրցույթն ուղղված է Հայաստանում արհեստական բանականության էկոհամակարգի զարգացմանը, նորարարական նախագծերի խթանմանը և երիտասարդների հզորացմանը՝ միջազգային ստանդարտներին համարժեք պայմաններում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները