AI-ը մարդկանցից կխլի կյանքի իմաստը․ Իլոն Մասկ

Վերջին լուրերը
AI-ը մարդկանցից կխլի կյանքի իմաստը․ Իլոն Մասկ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Արհեստական ​​բանականության և ռոբոտաշինության ոլորտում առաջընթացի շնորհիվ մարդիկ ապագայում ստիպված կլինեն գտնել իրենց կյանքն իմաստավորելու նոր ուղիներ: Այս մասին ասել է Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը՝ All-In Summit-ի ժամանակ։

Միլիարդատիրոջ խոսքով՝ տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ կվերանա մարդկային աշխատուժի կարիքը։

- Advertisement -
AI-ը մարդկանցից կխլի կյանքի իմաստը․ Իլոն Մասկ

«Կարծում եմ, իրական մարտահրավերն այն է, թե ինչպես ենք մենք կյանքի իմաստ գտնելու մի աշխարհում, որտեղ AI-ը կարող է անել այն ամենն, ինչ մենք ենք անում, միայն թե՝ ավելի լավ: Սա, թերևս, ավելի լուրջ խնդիր է»,- նշել է նա:

Մասկի խոսքով՝ ինքնավար մեքենաներն ու մարդանման ռոբոտները կկարողանան անվերջ բարձրացնել աշխարհում տնտեսական աճն ու արտադրողականությունը, իսկ մարդանմանների թիվը ապագայում մարդկանցից երկու անգամ ավելի շատ կլինի։

Հիշեցնենք, որ մայիսին Իլոն Մասկը արհեստական ​​բանականությունն անվանել էր «իր գլխավոր վախը»։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները