AI-ի շնորհիվ մարդկությունը կանցնի 3-օրյա աշխատանքային շաբաթվա. Բիլ Գեյթս

Վերջին լուրերը

Microsoft-ի համահիմնադիրներ Բիլ Գեյթսը կարծում է, որ արհեստական ​​ինտելեկտի (AI) զարգացումը մարդկությանը թույլ կտա հասնել եռօրյա աշխատանքային շաբաթվա։ Այդ մասին նա ասել է նոյեմբերի 21-ին Spotify-ում թողարկված «What Now?» փոդքասթի ընթացքում, գրում է Business Insider-ը։

Զրույցի ընթացքում հացին, թե արդյոք արհեստական ​​ինտելեկտի զարգացումը սպառնում է աշխատատեղերին, Գեյթսը պատասխանել է, որ մի օր կարող է գալ մի պահ, երբ մարդիկ «ստիպված չեն լինի այդքան աշխատել»։ Նա ենթադրում է, որ կգա մի աշխարհ, որտեղ «մեքենաներն են արտադրում ողջ սնունդը և մնացած ամեն ինչ»։

- Advertisement -
AI-ի շնորհիվ մարդկությունը կանցնի 3-օրյա աշխատանքային շաբաթվա. Բիլ Գեյթս

«Եթե դուք հայտնվեք մի հասարակությունում, որտեղ պետք է աշխատեք միայն շաբաթը երեք օր, ապա դա, հավանաբար, նորմալ է», — ասել է Գեյթսը:

Հոկտեմբերին JPMorgan ֆինանսական կորպորացիայի ղեկավար Ջեյմի Դայմոնը նույնպես ասել էր, որ արհեստական ​​ինտելեկտի զարգացմամբ աշխատանքային շաբաթվա տևողությունը կկրճատվի։ «Ձեր երեխաները կապրեն մինչև 100 տարեկան և տեխնոլոգիայի շնորհիվ չեն հիվանդանա քաղցկեղով, և նրանք, ամենայն հավանականությամբ, կաշխատեն շաբաթական երեքուկես օր», — ասել էր նա Bloomberg-ին տված հարցազրույցում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները