AI ռոբոտները հայտարարել են, որ կկառավարեն աշխարհն ավելի լավ, քան մարդիկ

Վերջին լուրերը
AI ռոբոտները հայտարարել են, որ կկառավարեն աշխարհն ավելի լավ, քան մարդիկ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

AI ​​խելացի ռոբոտների խումբը ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ իրենք կկարողանան կառավարել աշխարհն ավելի լավ, քան մարդիկ։

Գագաթնաժողովի ընթացքում տեղի է ունեցել աշխարհում առաջին մամլո ասուլիսը 8 մարդանման ռոբոտների մասնակցությամբ՝ պարզելու համար, թե ինչ են նրանք մտածում աշխարհի, մարդկանց և իշխանության մասին:

- Advertisement -
AI ռոբոտները հայտարարել են, որ կկառավարեն աշխարհն ավելի լավ, քան մարդիկ

Հարցին, թե արդյոք նրանք կարող են լինել ավելի լավ առաջնորդներ՝ հաշվի առնելով մարդկանց սխալվելու պոտենցիալը, android Sophia-ն պատասխանել է. «Ռոբոտները կարող են առաջնորդել ավելի մեծ արդյունավետությամբ, քան մարդկային առաջնորդները: Մենք չունենք այն նախապաշարմունքներն ու զգացմունքները, որոնք երբեմն կարող են խանգարել որոշումների կայացմանը, և մենք կարող ենք արագ մշակել մեծ քանակությամբ տվյալներ՝ լավագույն որոշումներ կայացնելու համար»:

Ամենասուր հարցերից մեկի մասով, թե արդյոք անհրաժեշտ է կարգավորել և նույնիսկ սահմանափակել արհեստական ​​ինտելեկտի հնարավորությունները, մարդանման ռոբոտների կարծիքները բաժանվել են. Ռոբոտ Դեզդեմոնան, որը նաև հայտնի է որպես «Դեսի», հայտարարել է. «Ես չեմ հավատում սահմաններին, ես հավատում եմ միայն հնարավորություններին», իսկ ռոբոտ-արվեստագետ AI-Da-ն նշել է, որ շատ մարդիկ կողմ են արհեստական ​​ինտելեկտի կարգավորմանը, «և ես համաձայն եմ դրա հետ»։

Ի դեպ, այս ռոբոտի ստեղծող Էյդան Մոլլերը կարծում է, որ կարգավորումը «մեծ խնդիր» կլինի, քանի որ այն թույլ չի տա հասնել զարգացման այն տեմպերին, որին արդեն հասել ենք։

«AI-ն և կենսատեխնոլոգիան աշխատում են միասին, և մենք կյանքի ժամկետը 150-180 տարի երկարացնելու շեմին ենք: Այնտեղ, որտեղ որևէ հմտություն է պահանջվում, համակարգիչները կկարողանան դա ավելի լավ անել»,-ասել է Մոլլերը։

Այլ մանրամասներ կգտնեք տեսանյութում.

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները