Նեյրոցանցերի միջոցով երաժիշտը խաբեությամբ 10 միլիոն դոլար է վաստակել սթրիմինգային ծառայություններից

Վերջին լուրերը
Նեյրոցանցերի միջոցով երաժիշտը խաբեությամբ 10 միլիոն դոլար է վաստակել սթրիմինգային ծառայություններից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հյուսիսային Կարոլինայի բնակիչը արհեստական ​​բանականության միջոցով ստեղծել է հարյուր հազարավոր կեղծ երգեր, այնուհետև դրանք վերբեռնել է սթրիմինգային ծառայություններ, որտեղ դրանք վայելել է կեղծ ունկնդիրների լսարանը: Այժմ «երաժիշտին» սպառնում է առնվազն 20 տարվա ազատազրկում։

The New York Times-ի փոխանցմամբ՝ 52-ամյա երաժիշտ Մայքլ Սմիթը մեղադրվել է խարդախության մեջ՝ կապված սթրիմինգային ծառայությունների մանիպուլյացիայի հետ։ Դատախազներն ասում են, որ նա օգտագործել է նեյրոնային ցանցեր՝ հարյուր հազարավոր կեղծ երգեր ստեղծելու համար, որոնք այնուհետև նա տեղադրել է հայտնի հարթակներում, ինչպիսիք են Spotify, Apple Music և Amazon Music: Իր խարդախ սխեմայի արդյունքում Սմիթը վաստակել է առնվազն 10 միլիոն դոլար՝ խաբելով ունկնդիրներին, որոնք իրականում գոյություն չունեն:

Խարդախությունը հանգեցրել է լուրջ մեղադրանքների, ներառյալ՝ էլ փոստի օգտագործմամբ խարդախության և փողերի լվացման: Սմիթը ծրագրային ապահովում է օգտագործել իր ստեղծած երգերը ավտոմատ կերպով հեռարձակելու համար՝ ստեղծելով պատրանք, որ դրանց հետևում իսկական արտիստներ կան: Նա, իբր, ունեցել է հորինված խմբեր, ինչպիսիք են «Callous Post», «Calorie Screams» և «Calvinistic Dust», որոնք թողարկել են արտասովոր վերնագրերով թրեքեր, ինչպիսիք են՝ «Zygotic Washstands» և «Zymotechnical»:

Սմիթի սխեման մանրակրկիտ մտածված է եղել։ Նա ստեղծել է հազարավոր կեղծ հոսքային հաշիվներ՝ գնելով էլեկտրոնային փոստի հասցեներ առցանց հարթակներում: Ունենալով մինչև 10000 նման հաշիվներ, գործընթացի աշխատատարության պատճառով նա ներգրավել է այլ մասնակիցների՝ վճարովի օգնություն ցուցաբերելու դրանց ստեղծման գործում։ Սմիթը նաև մշակել է ծրագրակազմ՝ իր երգերը նորից ու նորից տարբեր համակարգչից նվագելու համար՝ ստեղծելով իլյուզիա, որ իրական ունկնդիրները հետևում են երաժշտությանը: 2017 թվականին, նա հաշվարկել է, որ կարող է օրական 661440 անգամ հեռարձակել «իր» երգերը, ինչը նրան ապահովել է օրական ավելի քան 3000 դոլար եկամուտ։

2019 թվականի հունիսի դրությամբ Սմիթը ամսական վաստակել է մոտ 110,000 դոլար, որոնց մի մասը բաժին է հասել իր համախոհներին: Այս տարվա փետրվարին իր նամակներից մեկում նա «գլուխ է գովել», որ 2019 թվականից ի վեր հասել է 4 միլիարդ սթրիմերի և 12 միլիոն դոլարի հոնորարների: Սթրիմինգային ընկերությունները դրանից հետո սկսել են ստանալ «չարաշահումների մասին հաղորդումներ»։

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները