Նոր AI-ը կարող է ճշգրիտ գնահատել մարդու առողջությունը՝ լեզվի լուսանկարի միջոցով

Վերջին լուրերը
Նոր AI-ը կարող է ճշգրիտ գնահատել մարդու առողջությունը՝ լեզվի լուսանկարի միջոցով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բաղդադի տեխնիկական համալսարանի և Հարավային Ավստրալիայի համալսարանի (UniSA) բժիշկ-գիտնականներն ասում են, որ իրենց նոր AI ​​ալգորիթմը կարող է գրեթե կատարյալ ճշգրտությամբ որոշել, թե ինչպես է մարդը զգում իրեն՝ պարզապես նայելով նրա լեզվին:

Համակարգը ստեղծելու համար գիտնականները 6 առանձին մեքենայական ուսուցման ալգորիթմների մեջ ներբեռնել են լեզուների ավելի քան 5,2 հազար լուսանկար և համապատասխան ախտորոշումներ։ Հետազոտողները այնուհետև ստուգել են, թե որքանով են մոդելները «կանխատեսում լեզվի գույնը ցանկացած լույսի ներքո»։

Այս համակարգերից նույնիսկ ամենաքիչ ճշգրիտը, որը հայտնի է որպես Naive Bayes, ճիշտ է եղել 91% դեպքերում, իսկ բաց կոդով XGBoost-ը ճիշտ է ախտորոշել հիվանդությունը 98,7% դեպքերում:

Մշակման գլխավոր հեղինակ Ալի Ալ-Նաջին նշել է, որ ոգեշնչվել է ավանդական չինական բժշկությունից: Այս պրակտիկան արդեն 2 հազար տարեկան է, և այն դեռևս մնում է բավականին ճշգրիտ ախտորոշման մեթոդ։

«Լեզվի գույնը, ձևը և հաստությունը կարող են բացահայտել մի շարք հիվանդություններ»,- ասել է Ալ-Նաջին:

Այժմ, երբ նրանք տեսել են ալգորիթմի անհավանական ճշգրտությունը, հետազոտողների միջազգային ընկերությունը նախատեսում է ստեղծել սմարթֆոնի հավելված, որպեսզի մարդիկ կարողանան տանն ինքնուրույն ախտորոշել իրենց հիվանդություները:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները