Ինչքա՞ն էներգիա է ծախսում AI-ը՝ մեկ նկար գեներացնելու համար

Վերջին լուրերը
Ինչքա՞ն էներգիա է ծախսում AI-ը՝ մեկ նկար գեներացնելու համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Արհեստական բանականությունը շատ արագ լուծում է խնդիրներ, որոնք մարդկանցից պահանջելու են ավելի շատ ժամանակ և ջանքեր: Իսկ թե ինչքան էներգիա է ծախսում արհեստական բանականության աշխատանքը՝ այս կամ այն խնդիրը լուծելու համար, ներկայացրել են Hugging Face կենտրոնն ու Կարնեգի-Մելոնի համալսարանը:


Այսպես, արհեստական բանականությամբ 1 նկար գեներացնելու համար ծախսվում է նույնքան էներգիա, ինչքան 1 սմարթֆոն լիցքավորելու համար: Մինչդեռ տեքստային աշխատանքը ավելի քիչ ռեսուրս է օգտագործում. տեքստային 1000 հարցումների ծախսած էներգիան սպասում է այնքան սմարթֆոնի ամբողջական լիցքավորման ընդամենը 16%-ի չափ էներգիա:

Միևնույն ժամանակ, էներգիայի ծախսը հանգեցնում է նաև CO₂ արտանետման: Օրինակ, Stable Diffusion XL նեյրոցանցի միջոցով 1000 նկարի գեներացումը արտանետում է այնքան CO₂, ինչքան միջին վիճակագրական մեքենայով 6,6 կմ երթևեկելը: Իսկ ահա տեքստային հարցումները շատ քիչ արտանետում են թողնում, 1000 հարցումը՝ ընդամենը 0,001 կմ երթեկության հավասար: Հետազոտողները նաև պարզել են, որ առանձին խնդիրներ լուծելու վրա կենտրոնացած նեյրոցանցերը ավելի քիչ արտանետում են թողնում, քան բազմաֆունկցիոնալ համակարգերը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները