Agile Project management անվճար դասընթացն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
Agile Project management անվճար դասընթացն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ EIF
Վերջնաժամկետ՝
 փետրվարի 28
Մեկնարկ՝ մարտի 7
Որտեղ՝ Microsoft Innovation Center Armenia
Ձևաչափ՝ լսարանային

Միջոցառման մասին․

- Advertisement -
Agile Project management անվճար դասընթացն ընդունում է հայտեր

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համագործակցությամբ հայտարարում է «Agile նախագծերի կառավարում» (Agile Project management) անվճար դասընթաց երևանամերձ մարզերի 15-ից 29 տարեկան երիտասարդների համար։

Դասընթացին մասնակիցները կսովորեն՝ ինչպես պլանավորել նախագծեր, ինչ գործիքակազմ և մեթոդներ կիրառել, ինչպես ճիշտ գնահատել և կառավարել հնարավոր ռիսկերը։

Դասընթացի տևողությունը 3 ամիս է։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով։

Փետրվարի 28-ին՝ ժամը 19:30-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կկայանա Տեղեկատվական հանդիպումը՝ դասընթացով հետաքրքրված անձանց համար:Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է թեստավորման և հարցազրույցի միջոցով։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագրի նպատակն է երիտասարդներին, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց, տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտներում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները