Հայկական բարեգործական ընդհանուր միությունն (ՀԲԸՄ) իր Կանանց հզորացման նախաձեռնության շրջանակներում մեկնարկել է «Կին ծրագրավորողներ» ծրագրի չորրորդ խմբի հավաքագրումը։
Ծրագրի նպատակն է Հայաստանի կանանց համար կազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի անվճար դասընթացներ՝ հնարավորություն ընձեռելով աշխատանք գտնել երկրում արագ զարգացող, հաջողակ և լավ վարձատրվող աշխատաշուկայում։
Ծրագրի չորրորդ խմբում առաջարկվող մասնագիտացումներն են.
- Angular JS,
- Python,
- DevOps,
- QA Manual,
- UI/UX Design
Ծրագրին կարող են դիմել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող կանայք, որոնք չեն ուսանում որևէ ԲՈՒՀ-ում, չեն աշխատում ՏՏ ոլորտում և չունեն բարձր եկամուտ։
Դասընթացները կանցկացվեն առցանց եղանակով, սակայն հաճախակի կկազմակերպվեն նաև դեմ առ դեմ հանդիպումներ։ Դասընթացները կմեկնարկեն 2023թ. հունվար-փետրվար ամիսներին։
Հայտերն ընդունվում են այս հղումով մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ։ Ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կգտնեք այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։