Adobe Premiere-ը կթողարկի անվճար և լիարժեք տեսախմբագրիչ iPhone-ի համար

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Adobe-ն այս ամսվա ընթացքում iOS-ում կգործարկի Premiere տեսախմբագրիչի անվճար, լիարժեք հավելվածը՝ խոստանալով «պրոֆեսիոնալ մակարդակի» մոնտաժ անմիջապես հեռախոսով։ Android տարբերակը ևս մշակման փուլում է։

Հավելվածում կարող եք մոնտաժ անել պարզ «թայմլայնում»՝ ավելացնելով որքան ուզեք տեսանյութ, ձայն ու տեքստ։ Այն ինքնուրույն ստեղծում է ենթագրեր, աջակցում է 4K HDR-ին, իսկ ստացված տեսանյութը կարող եք մեկ քլիքով ուղարկել TikTok, YouTube Shorts կամ Instagram․ չափերն ավտոմատ կհարմարեցվեն յուրաքանչյուր հարթակի պահանջներին։

iPhone-ի համար Premiere-ը կարելի է ներբեռնել ու օգտագործել անվճար։ Վճարել պետք է միայն լրացուցիչ ամպային պահեստին և AI կրեդիտներին։ Հավելվածում հասանելի են AI-ով ստեղծվող ձայնային էֆեկտներ, խոսքի ձայնի որակի բարելավում (Enhance Speech), ինչպես նաև Firefly-ի միջոցով հասանելի մեդիա ռեսուրսների ավելի մեծ գրադարան։ Եթե չեք ցանկանում օգտագործել AI բովանդակություն, կարող եք օգտվել Adobe Fonts տառատեսակներից, ինչպես նաև նկարների, ձայների, երաժշտության և տեսանյութերի մեծ անվճար գրադարանից։

Մինչ այս սմարթֆոններում կար միայն Premiere Rush-ը՝ ծրագրի պարզեցված տարբերակը։ Նոր Premiere-ը, ինչպես նշում է Adobe-ի մարքեթինգի փոխնախագահ Մայք Փոլները, տալիս է պրոֆեսիոնալ վերահսկողություն՝ առանց ավելորդ բարդության, այնպես որ նկարահանումից մինչև հրապարակում կարող եք անցնել ուղղակի հեռախոսով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները