Aderant-ը ձեռք է բերում հայկական HerculesAI-ը՝ Հայաստանում զարգացնելով ԱԲ ներուժը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Իրավատեխնոլոգիական ոլորտի համաշխարհային առաջատար Aderant-ը, որը գործում է որպես S&P 500 և Fortune 1000 ցուցակների անդամ Roper Technologies-ի ստորաբաժանում, հայտարարել է, որ ձեռք է բերում HerculesAI ընկերության տեխնոլոգիաները, որոնք մշակվել են Երևանի թիմի կողմից։

Գործարքը միտված է ուժեղացնելու Aderant-ի արհեստական բանականության հնարավորությունները՝ ապահովելով նոր ներդրումներ, աշխատատեղերի ստեղծում և փորձի փոխանակում Հայաստանում։ HerculesAI-ի առաջադեմ գործիքները կներառվեն Aderant-ի work-to-cash հարթակում՝ հնարավորություն տալով իրավաբանական ընկերություններին կիրառել ավտոմատացված և խելացի աշխատանքային հոսքեր, որոնք կբարձրացնեն իրենց աշխատանքի արդյունավետությունը և շահութաբերությունը։

Ըստ Aderant-ի նախագահ և գործադիր տնօրեն Քրիս Քարթրեթի՝ HerculesAI-ի ինտեգրումը կնպաստի աննախադեպ ճշգրտության, արագության և վստահության ապահովմանը իրավաբանական գործունեության մեջ, ինչպես նաև կուժեղացնի ընկերության ԱԲ ինժեներական և տվյալագիտության ներուժը։

Aderant-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Ատլանտայում, իսկ ընկերությունն ունի գրասենյակներ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները