Ասիական զարգացման բանկը նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2025-ի համար

Վերջին լուրերը
Ասիական զարգացման բանկը նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2025-ի համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ասիական զարգացման բանկը վերանայել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները՝ նշելով ավելի համեստ ցուցանիշ։ Այս մասին հայտարարել է ԱԶԲ-ի Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Դոն Լամբերտը՝ ապրիլի 9-ին ներկայացնելով «Ասիական զարգացման հեռանկարներ 2025» զեկույցը։

Ըստ նոր կանխատեսման՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2025 թվականին կկազմի 5%, մինչդեռ նախորդ կանխատեսման համաձայն՝ այն պետք է կազմեր 6%։ 2026 թվականի համար տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշը 4.7% է։

Հիշեցնենք, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունն աճել է 5.9%-ով։

Միաժամանակ, ԱԶԲ-ն վերանայել է նաև գնաճի կանխատեսումները։ Այս տարվա համար սպասվում է 3% միջին ամսական գնաճ (նախորդ կանխատեսումը՝ 2.5%), իսկ 2026 թվականին՝ 2.8%։

Դոն Լամբերտը նշել է, որ փոփոխված գնահատականները պայմանավորված են ինչպես արտաքին շուկաներում անորոշություններով, այնպես էլ ներքին կառուցվածքային մարտահրավերներով։ Այնուամենայնիվ, ըստ նրա, Հայաստանը շարունակում է պահպանել կայուն տնտեսական հիմքեր և աճի պոտենցիալ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները