Նախագահ Վահագն Խաչատուրյանը գործարար Ադամ Կաբլանյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սյունիք» ներդրումային ֆոնդի կառավարիչ Ադամ Կաբլանյանին և շնորհել Երախտագիտության մեդալ։ 

Հայ-ամերիկյան ձեռներեց, տեխնոլոգիական նորարար Կաբլայանը մեդալին արժանացել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի և բարեգործական անխոնջ գործունեության համար։

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել գործարարի տարիների վաստակը և Հայաստանում իրականացրած բազմաթիվ նախաձեռնությունները, որոնք կարևոր ներդրում են երկրի զարգացման և հզորացման գործում։ Հանրապետության նախագահը մաղթել է Ադամ Ալեքսան Կաբլանյանին քաջառողջություն և նոր հաջողություններ հայրենանվեր գործունեության մեջ։

Ադամ Ա. Կաբլանյանը հայ-ամերիկացի ձեռնարկատեր է, որի ճանապարհորդությունը սկսվել է Հալեպից ու հասել մինչև Սիլիկոնյան հովիտ։ 1996 թվականին Կաբլանյանը համահիմնադրել է Virage Logic-ը։ Նրա ղեկավարության ներքո ընկերությունը 2000 թվականին հրապարակվել է NASDAQ-ում, ունեցել մինչև 700-ից ավելի աշխատակից և դարձել ոլորտի համաշխարհային առաջատար: Հայաստանի համար բարդ տնտեսական շրջանում Կաբլանյանը ընկերության մասնաճյուղ է բացել այստեղ։ Նրա ինժեներների թիմը նախագծել է առաջին սերնդի Apple iPod-ում օգտագործվող բաղադրիչները՝ Հայաստանը տեղադրելով տեխնոլոգիական նորարարությունների քարտեզի վրա: 

Ադամ Կաբլանյանը 2017 թվականին Հայաստանում հիմնադրել է Alexandrea Winery-ն՝ համատեղելով խաղողագործության ժառանգությունն ու նորարարությունը։ Digitec 2025-ին որպես խոսնակ, Ադամ Կաբլանյանը, պատմում էր նորարարության ու մշակույթի հատման մասին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները