Կկայանա Ակբա Բիզնես ակումբի մեկնարկին նվիրված միջոցառումը

Վերջին լուրերը
Կկայանա Ակբա Բիզնես ակումբի մեկնարկին նվիրված միջոցառումը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Acba bank OJSC
Երբ՝ մարտի 23
Որտեղ՝ Dvin Music Hall

Միջոցառման մասին

- Advertisement -
Կկայանա Ակբա Բիզնես ակումբի մեկնարկին նվիրված միջոցառումը

Ակբա Բիզնես ակումբի մեկնարկին նվիրված միջոցառման հատուկ հյուրն է արհեստական բանականության ոլորտի առաջատար ABBYY ընկերության հիմնադիր, 2021թ. ռուսական Forbes ամսագրի 200 ամենահարուստ մարդկանց ցուցակում ներառված, Band of Angels ներդրողների խմբի անդամ, գիտությունների դոկտոր Դավիթ Յանն է, ով ելույթ է ունենալու «Ինչպե՞ս հաջողել բիզնեսում․ նպատակասլացություն, թե՞ համառություն» թեմայով։

Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաև «Բիզնես համայնքի դերն ու կարևորությունը» թեմայով պանելային քննարկում, որի ընթացքում մասնկացիները կպարզեն բիզնեսի զարգացման գործում բիզնես համայնքների դերն ու ազդեցությունը։

Միջոցառմանը ներկա են գտնվելու ավելի քան 300 գործարարներ, ինչպես նաև միջազգային ընկերությունների և Բիզնես ակումբի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ։ Գրանցումը կազմակերպիչների կողմից կհաստատվի հեռախոսազանգի միջոցով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները