Հյուսիսային թագ (լատին․՝ Corona Borealis) համաստեղությունում նոր պայթյուն պետք է տեղի ունենա առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, որը տեսանելի կլինի Երկրից: Այս մասին վկայում են Լուիզիանայի պետական համալսարանի աստղագիտության պատվավոր պրոֆեսոր Բրեդ Շեֆերի, ինչպես նաև Փոփոխական աստղային դիտորդների ամերիկյան ասոցիացիայի (AAVSO) հետ կապված սիրողական աստղագետների հաշվարկները, գրում է Space-ը։
Corona Borealis-ը հյուսիսային կիսագնդի փոքր համաստեղություն է, որի գլխավոր աստղերը կազմում են կիսաշրջանաձև թագ։
Աստղագետները կանխատեսում են, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում այս համաստեղությունում պայթյուն տեղի կունենա, որի պայծառությունը Երկրից տեսանելի կլինի անզեն աչքով՝ հինգ օր։
Corona Borealis-ը, այսպես կոչված, «կրկնվող» տիպի աստղային համակարգ է, որում նոր աստղերի պոռթկումները (անգլ՝ nova) պարբերաբար տեղի են ունենում։ Համակարգում աստղի առաջին բռնկումը գրանցվել է 1217 թվականին. եկեղեցական ձեռագրերը նկարագրում են այն՝ որպես «աղոտ աստղ, որը որոշ ժամանակ փայլում էր պայծառ լույսով»:
Այդ ժամանակից ի վեր այս աստղային համակարգում կանոնավոր կերպով նկատվում են աստղերի պոռթկումներ, վերջինը՝ 1946-ին։ Գիտնականները կարծում են, որ պայթյունները տեղի են ունենում բավականին կանոնավոր՝ մոտ 80 տարի հաճախականությամբ։
2023 թվականի մարտին աստղի պայծառության անկում է գրանցվել, որը սովորաբար նախորդում է պայթյունին։
«Ընդհանուր առմամբ, մարդու կյանքի ընթացքում մենք շատ հաճախ չենք նկատում աստղերի կրկնվող բռնկումներ, և հազվադեպ է, որ նման բռնկումներն այդքան մոտ լինեն մեր սեփական համակարգին», – ասել է NASA-ի գիտնական դոկտոր Ռեբեկա Հունսելը։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։