Ճապոնիայում կփորձարկեն «ատամներ աճեցնող» դեղամիջոց

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ճապոնական Toregem Biopharma ստարտափը կանցկացնի «ատամների վերականգնման» դեղամիջոցի աշխարհում առաջին կլինիկական փորձարկումները։ Դրանք տեղի կունենան Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում։ Նախատեսվում է ներգրավել անոդոնտիայով հիվանդների, որոնց մոտ ի ծնե ամբողջությամբ կամ մասնակի բացակայում են ատամները։

Հիվանդները բուժվելու են հակամարմիններով, որոնք ճնշում են USAG-1 սպիտակուցի գործողությունը, որը խանգարում է ատամների ձևավորմանը:

Անոդոնտիա ունեցող մարդիկ սովորաբար իմպլանտներ կամ ատամնաշարեր են օգտագործում: Toregem Biopharma-ի դեղամիջոցը կարող է «երրորդ տարբերակ» լինել նրանց համար, ասում է ընկերության համահիմնադիր Կացու Տակահաշին:

Թիմը հույս ունի, որ դեղամիջոցը կօգնի ոչ միայն այն մարդկանց, ում ատամները չեն աճել ծնվելուց ի վեր, այլ նաև նրանց, ովքեր կորցրել են դրանք կարիեսի պատճառով։

Ուսումնասիրության առաջին փուլը տեղի կունենա սեպտեմբերին և կօգնի ապահովել դեղամիջոցի անվտանգությունը: Հետազոտությանը կմասնակցի 30 առողջ չափահաս տղամարդ, որոնց մոտ բացակայում է առնվազն մեկ ատամ:

Երկրորդ փուլը պայմանականորեն նախատեսված է հաջորդ տարի։ Դրան կներգրավվեն 2-7 տարեկան բնածին անոդոնտիայով հիվանդներ, որոնց ծննդյան օրվանից բացակայում է առնվազն չորս ատամ։

Թիմն արդեն փորձարկել է դեղը կենդանիների վրա և ոչ մի կողմնակի ազդեցություն չի հայտնաբերել:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները