STCC. Գիտության և տեխնոլոգիաների համաժողովը ապահովում է նեթվորք, որը կարող է ծառայել թե՛ Հայաստանին, թե՛ էկոհամակարգին

Վերջին լուրերը
STCC. Գիտության և տեխնոլոգիաների համաժողովը ապահովում է նեթվորք, որը կարող է ծառայել թե՛ Հայաստանին, թե՛ էկոհամակարգին
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

Սեպտեմբերի 28-29-ն Երևանում անց էր կացվում գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի համաժողովը (Science & Technology Convergence Conference – STCC), որն իր հարկի տակ է հավաքել 10 երկրի լավագույն գիտնականներին և մասնագետներին:

Science & Technology Convergence Conference – STCC համաժողովին ելույթ ունեցան ավելի քանի 80 խոսնակ, տարբեր ձևաչափերով՝ պանելային քննարկումներ, ելույթներ:

«Մասնագետներն իրենց ոլորտների հետազոտությունները, հաջողությունները ներկայացնում են բեմից, ունենք նաև պոստերներ, այսինքն գիտահեզտազոտական կենտրոնները իրենց հետազոտությունների պոստերները փակցրել են և մարդիկ մոտենում են ու ծանոթանում աշխատանքին: Հիմնական նպատակն այն է, որ ոլորտի լավագույն մասնագետներին բերեն այստեղ, ծանոթացնեն միմյանց հետ, որից կստեղծվի մեծագույն արժեք: Միջոցառումը հրաշալի նեթվորք է ստեղծում մարդկանց միջև, ինչից հետո ստեղծվում է մի ընկերություն կամ պրոեկտ, որը հետագայում մեծ գումար է բերում թե՛ երկրի բյուջեին, թե՛ էկոհամակարգին»,- How2b.am-ի զրույցում ասաց SmartGate վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչ, համաժողովի կազմակերպիչ Սամվել Խաչիկյանը:

Այս տարի համաժողովն ունի 3 ուղղություն՝
• Արհեստական բանականություն, համակարգչային տեսություն և ինքնավարության հետազոտություն,
• Հաշվարկային կենսատեխնոլոգիա և առողջապահություն,
• Ֆիզիկա, ճարտարագիտություն և տիեզերք:

Մինչև 2020 թվականը համաժողովը երկու անգամ Հայաստան էր հրավիրել ոլորտի լավագույն մասնագետներին: Oբյեկտիվ պատճառներով պայմանավորված դադարից վերսկսված միջոցառումն այս տարի ավելի մասշտաբային է: Ակնկալվում է համաժողովին տեսնել ավելի քան 1000 հյուր:

«Անցած մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ հայկական էկոհամակարգում ամենամեծ զարգացումը տեղի է ունեցել վերջին 3-4 տարվա ընթացքում: Չենք կարող առանձնացել ու ասել, թե որ միջոցառումն է ավելի մեծ ազդեցություն ունեցել, բայց եթե դիտարկում ենք բոլոր կոնֆերանսներն ու միջոցառումները, ապա դրանք բոլորն իրենց ազդեցությունն են ունեցել»,- ասաց Սամվել Խաչիկյանը:

Հյուրերը գրեթե բոլորը գիտական ոլորտից են, իսկ այս տարի առանձնահատուկ ուշադրություն են դարձրել biotech ոլորտին: Ցանկություն կա ուսումնասիրություն անել ու բացահայտել Հայաստանում դրա զարգացման հնարավորությունը:

«Կարծում եմ գիտության դերը բոլոր ոլորտներում մեծ աճ է գրանցում: Օրինակ SmartGate-ն ավելի շատ կենտրոնացած deeptech ստարտափերի վրա, որոնք զբաղվում են AI-ով և եզակի արժեք ունեն: Մենք վերցնում ենք գիտական լաբորատորիայից ինչ-որ հետազոտություն, բերում ենք բիզնես աշխարհ, ստանում ենք բիզնես: Դա ստարտափի լավագույն տեսակն է, որը կարող է լինել»,- ասաց Սամվել Խաչիկյանը:

Ըստ կազմակերպիչների, նմանատիպ կոնֆերանսները նպաստում են, որ նախ օտարազգի գիտնականները գան Հայաստան, կապեր հաստատեն, որն օգուտ կբերի թե՛ Հայաստանին, թե՛ էկոհամակարգին: Իսկ ինչ վերաբերում է տեխնոլոգիայից բիզնեսին անցմանը, որն անվանում են technology transfer, ապա այս կոնֆերանսը նպաստում է հենց դրա միտմանը:

«Մենք հարուստ ենք մեր սփյուռքով և միշտ փորձել ենք կապը պահել սփյուռքի հետ: Բայց այս պահին փորձում ենք ընդլայնել մեր նեթվորքը արտասահմանի հետ: SmartGate-ն ունի նաև hub, որը գործում է նաև Գլենդելում: Մենք կամուրջ ենք հանդիսանում Հայաստանի և Ամերիկայի միջև: Տենդենց է դա թե ոչ, բայց համենայն դեպս դա կարևորագույն կապ է, որը մենք այնտեղ ունենք: Անգնահատելի ռեսուրս, որը մենք փորձում ենք բերել Հայաստան ու օգտագործել Հայաստանի համար»,- ասաց կազմակերպիչը:

Անդրադառնալով խնդիրներին, Խաչիկյանը նշեց, որ ոլորտի գլխավոր խնդիրներից մեկը տաղանդների բացակայությունն է:

«Մարդիկ որոնք ունեն պոտենցիալ, բայց այս պահին չեն կարողանում լիովին օգտագործել այn: Այս տեսակ կոնֆերանսներն օգնում են, որ գտնենք այդ մարդկանց և օգնենք, որ իրենց պոտենցիալը գործածեն: Ես լիազորություն չունեմ ասելու, թե արդյոք գումարային խնդիրներ ունենք ներդրումների հետ կապված, բայց դա էլ Հայաստանում գնալով հարստանում է, ինվեստրները գնալով շատանում են, ինչը կարևոր է դառնում մի շարք ստարտափների մեջ ներդրումներ կատարելու համար»:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր  Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները