Apple-ը հոկտեմբերին նոր գաջեթների շնորհանդես չի անցկացնի, հայտնում է Bloomberg-ի թղթակից Մարկ Գուրմանը։
Գուրմանի խոսքով՝ մինչև այս տարվա վերջ Apple-ը դեռ կարող է ներկայացնել նոր Mac mini համակարգիչներ, MacBook Pro նոութբուքեր և iPad Pro պլանշետներ։ Այնուամենայնիվ, դրանք բոլորն էլ ընկերության համար բեկումնային սարքեր չեն, չնայած որոշ բնութագրերի բարելավմանը և նոր պրոցեսորին, որը հայտարարվել էր հունիսին՝ WWDC համաժողովում։
«Փաստը ստիպեց մտածել. իրո՞ք «Apple»-ն ունի արժեքավոր որևէ բան, որը կստիպի շնորհանդես պատրաստել: Ես սա քիչ հավանական եմ համարում: Apple-ը, ի վերջո, կարող է փոխել իր միտքը, բայց կարծում եմ, որ ընկերությունը (առայժմ) ավելի հավանական է, որ թողարկի 2022-ի մնացած արտադրանքները մամուլի հաղորդագրությունների, իր կայքի թարմացումների և մամուլի ընտրված անդամների հետ ճեպազրույցների միջոցով, բայց չի հյուրընկալի մեծ միջոցառում»,- ասել է Գուրմանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Apple-ը ներկայացրել էր նոր iPhone 14-ը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։