Telegram-ը մասշտաբային թարմացում է թողարկել

Վերջին լուրերը
Telegram-ը մասշտաբային թարմացում է թողարկել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Telegram-ը թարմացրել է իր մեսենջերը, որում տեղ են գտել բազմաթիվ նոր գործառույթներ և բարելավումներ: Նոր՝ 9.0 տարբերակում հայտնվել են նոր էմոջիներ, մուտք գործելու նոր եղանակներ և այլն:

Այսպես, նոր տարբերակում մուտք գործելիս օգտատերերը կկարողանան հաստատման կոդը ստանալ ոչ միայն SMS հաղորդագրության, այլ նաև էլեկտրոնային փոստի միջոցով: Հայտնվել է նաև Apple և Google հաշիվների միջոցով մուտք գործելու հնարավորություն:

Ավելացվել են արձագանքների տասնյակ նոր տարբերակներ, որոնք նախկինում հասանելի էին միայն Telegram Premium վճարովի տարբերակում: Թարմացվել է էմոջիների ընտրության մենյուն, որը ավելի հարմարավետ է դարձնում էմոջիների նախնական դիտարկումն այն ուղարկելուց առաջ: Վճարովի տարբերակի օգտատերերը այժմ կարող են իրենց անվան կողքին սահմանել էմոջի-կարգավիճակ:

Նոր տարբերակներ են ավելացվել նաև անձնական էջերի ցուցադրման համար: Հասանելի է դարձել էջի հղման նոր ունիկալ ձևաչափ՝ username.t.me, որը ավելի է շեշտադրում օգտատիրոջ անունը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները