Լեոն Սթոկը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի է արժանացել

Վերջին լուրերը

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների (ԲՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման արարողությունը։

2021 թվականի մրցանակակիրը ԱյԲիԷմ (IBM) ընկերության Էլեկտրոնային նախագծման, ավտոմատացման խմբի փոխնախագահ Լեոն Ստոկն է, ում թիմը մշակում է համաշխարհային կարգի նախագծման և ստուգման հոսքեր և ծրագրային գործիքներ, որոնք օգտագործվում են աշխարհի ամենամեծ գերհամակարգիչների IBM Z և Power համակարգերի, ինչպես նաև IBM Quantum համակարգերի նախագծման համար։

«Այսօրինակ մրցանակաբաշխությունները լավ հնարավորություն են ընձեռում համաշխարհային ազդեցություն ունեցող ընկերությունների ներկայացուցիչներին այցելել Հայաստան, ծանոթանալ հայ գիտնականների հետ, նաև նպաստում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Խորհրդային Հայաստանի ունեցած լավագույն ավանդույթների վերականգնմանը»,- ընդգծել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները