Ամերիկյան Forbes–ի կազմած 100 լավագույն ամպային ընկերությունների վարկանիշում է հայտնվել ServiceTitan-ը, որը 7–րդ տեղում է: Այս միաեղջյուր ընկերությունը հիմնել են հայազգի Արա Մաղդեսյանն ու Վահե Կուզոյանը:
ServiceTitan–ն առաջատար ընկերություն է, այն տրամադրում է ծրագրային ապահովում կենցաղային ծառայություններ մատուցող ընկերություններին։ Ընկերությունը գնահատվում է 9,5 մլրդ դոլար։
ServiceTitan–ն ունի ավելի քան 7500 հաճախորդ և ավելի քան 1800 աշխատակից Գլենդելում, Ատլանտայում և Երևանում։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։