Մասկը Twitter-ի դատավարությունից առաջ 6,88 մլրդ դոլարով վաճառել է Tesla-ի բաժնետոմսերը

Ընկերության բաժնետոմսերը վաճառվել են օգոստոսի 5-ին, երբ Tesla-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 6,6 տոկոսով, նաև օգոստոսի 8-ին:

Վերջին լուրերը
Մասկը Twitter-ի դատավարությունից առաջ 6,88 մլրդ դոլարով վաճառել է Tesla-ի բաժնետոմսերը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը ամսվա սկզբին վաճառել է Tesla-ի 7,924,107 բաժնետոմս՝ 6,88 միլիարդ դոլար արժողությամբ, տեղեկանում ենք Bloomberg-ից: Գործարքի մասին հայտնի է դարձել ԱՄՆ Արժեթղթերի հանձնաժողովի փաստաթղթերից։

Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ այլևս չի պատրաստվում վաճառել Tesla-ի բաժնետոմսեր, սակայն  Bloomberg-ի տվյալներով՝ վերջին 10 ամսում վաճառել է ավելի քան 32 մլրդ դոլարի բաժնետոմս։

Շուկայի փորձագետների կարծիքով Մասկը պատրաստվում է «քիչ հավանական իրադարձությանը», երբ Twitter-ը կստիպի նրան ավարտին հասցնել սոցցանցի գնման գործարքը՝ 44 մլրդ դոլարով։

Իլոն Մասկը 44 միլիարդ դոլարով գնում է Twitter-ը

Հիշեցնենք, որ 2022-ի գարնանը միլիարդատերը հայտարարել էր, որ պլանավորում է 44 մլրդ դոլարով գնել Twitter-ը: Բայց մայիսի կեսերին նա դադարեցրել էր գործարքը, իսկ արդեն հուլիսի 9-ին հրաժարվել էր գնման գործարքից։

Reuters. Մասկը հրաժարվել է գնել Twitter-ը

Ինչից հետո Twitter ընկերությունը դատական հայց է ներկայացրել Մասկի դեմ՝ ստիպելու համար նրան։ Այս ընթացքում ընկերության բաժնետոմսերը մի քանի անգամ հասցրել են գնանկում գրանցել։

Twitter-ը դատի է տվել Իլոն Մասկին

Հուլիսի վերջին Twitter-ը հայտարարել էր, որ սոցցանցի բաժնետերերը սեպտեմբերի 13-ին արտահերթ ժողովում քվեարկություն կանցկացնեն հարթակը Մասկին վաճառելու հարցի շուրջ՝ ապրիլին ձեռք բերված համաձայնությանը համապատասխան:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները