Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պետք է բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական Բանկի պաշտոնական կայքից:
Դրանից զատ, որոշվել է, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 11%, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8%:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։