Forbes պարբերականը հրապարակել է Հայաստանում գործող 10 հուսալի բանկերի վարկանշային աղյուսակը։
Ցուցակում ներառված բանկերը դասավորված են ըստ վարկանիշների, որոնք գնահատվել են օտարերկրյա կազմակերպությունների կողմից. ավելի շատ ու ավելի բարձր վարկանիշ ունեցող բանկերը ավելի բարձր տեղ են զբաղեցնում։ Նույն մակարդակի վարկանիշների նույն քանակություն ունեցող բանկերը դասավորվել են՝ ըստ ակտիվների չափի:
«Վարկանիշ չունեցող բանկերը դասավորվել են ըստ իրենց ակտիվների չափի։ Վարկանիշների բացակայությունը չի նշանակում, որ բանկերը հուսալի չեն, դա նշանակում է, որ դրանց հուսալիության մասին ոչինչ հայտնի չէ։ Ակտիվները նշված են 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Տվյալների առաջնային հավաքագրումն իրականացրել է «Эксперт РА» վարկանիշային գործակալությունը»,- գրում է Forbes-ը։
Այսպիսով, ըստ Forbes-ի՝ ամենահուսալի 10 բանկերը դասակարգվել են հետևյալ հաջորդականությամբ.
1. Ամերիաբանկ,
Վարկանիշներ՝ Moody’s – Ba3, S&P – B+
Ակտիվներ՝ 1096 միլիարդ դրամ (170 միլիարդ ռուբլի)
2. Արդշինբանկ,
Վարկանիշներ՝ Moody’s – Ba3, Fitch – B+
Ակտիվներ՝ 1010 միլիարդ դրամ (156 միլիարդ ռուբլի)
3. Ակբա բանկ,
Վարկանիշներ՝ Fitch – B+
Ակտիվներ՝ 547 միլիարդ դրամ (84,9 միլիարդ ռուբլի)
4. Ինեկոբանկ,
Վարկանիշներ՝ Moody’s – B1
Ակտիվներ՝ 427 միլիարդ դրամ (66,3 միլիարդ ռուբլի)
5. Կոնվերս Բանկ,
Վարկանիշներ՝ Moody’s – B1
Ակտիվներ՝ Ակտիվներ՝ 378 միլիարդ դրամ (58,7 միլիարդ ռուբլի)
6. Հայէկոնոմբանկ
Վարկանիշներ՝ Moody’s – B1
Ակտիվներ՝ 360 միլիարդ դրամ (55,9 միլիարդ ռուբլի)
7. Հայբիզնեսբանկ
Վարկանիշներ՝ բացակայում են
Ակտիվներ՝ 823 միլիարդ դրամ (127,7 միլիարդ ռուբլի)
8. Արմսվիսբանկ
Վարկանիշներ՝ բացակայում են
Ակտիվներ՝ 398 միլիարդ դրամ (61,8 միլիարդ ռուբլի)
9. ՎՏԲ-Հայաստան Բանկ
Վարկանիշներ՝ բացակայում են
Ակտիվներ՝ 362 միլիարդ դրամ (56,2 միլիարդ ռուբլի)
10. ԱրարատԲանկ
Վարկանիշներ՝ բացակայում են
Ակտիվներ՝ 268 միլիարդ դրամ (41,6 միլիարդ ռուբլի)
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։