Ամերիկացի ձեռնարկատեր և բլոգեր Ջեյմս Իգլը համադրել է 1993 թվականից մինչև 2022թ. հունվար բոլոր կայքերի այցելությունների վիճակագրությունը և ստացել հետևյալ անիմացիան, որը ցույց է տալիս լավագույն տասնյակը յուրաքանչյուր ամիս:
Ի սկզբանե America Online (AOL) կայքը իր տարբեր առցանց ծառայություններով առաջին տեղում էր մոտ 7 տարի՝ մինչև 2000 թվականը, երբ նրան շրջանցեց Yahoo-ն: 2001թ. առաջին անգամ տասնյակում հայտնվեց Google, 2006թ. հունիսին այն առաջին անգամ դարձավ աշխարհի ամենաայցելվող կայքը: Հետագայում Google-ը ևս մի քանի տարով առաջին տեղը զիջեց Yahoo-ին, բայց 2010 թվականից սկսած առաջինն է՝ գնալով ավելի շոշափելի դարձող տարբերությամբ:
2022թ. հունվարի դրությամբ լավագույն հնգյակում են Google-ը (89 մլրդ դիտում), Youtube-ը (34 մլրդ), Facebook-ը (22 մլրդ), Twitter-ը (6,5 մլրդ), Instagram-ը (6 մլրդ):
Իգլը տվյալները վերցրել է բաց աղբյուրներից՝ SEMRuush, Statista, Internet Archive, Google Analytics և այլն:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։