Կազմակերպիչ՝ BuildUp Bootcamp
Որտեղ՝ Impact Hub Yerevan
Երբ՝ հուլիսի 21
Միջոցառման մասին․
BuildUp-ի ոչ պաշտոնական տեղեկատվական հանդիպում երեկույթը հուլիսի 21-ին կմիավորի ուսանողներին և համայնքի անդամներին՝ ներկայացնելու կրթական մոդելը և ընդունելության մանրամասները։
Հանդիպման ժամանակ կներկայացվեն՝
- BuildUp-ի կրթական մոդելը և հասանելի դասընթացները սեպտեմբերի խմբաքանակի համար
 - Ընդունելության մանրամասները
 - Bootcamp-ի շրջանակներում ստեղծված պրոդուկտները
 
Հանդիպմանը ներկա կլինեն՝
- Ներկա ուսանողներ, որպեսզի մասնակիցները հնարավորություն ունենան «առաջին ձեռքից» տեղեկատվություն ստանալու
 - Տեխնոլոգիական առաջնորդներ, ովքեր արդեն աջակցում են BuildUp-ին
 
Եվս 2 ամիս, և արդյունքներն ակնհայտ կլինեն. BuildUP կրթական հարթակը հաջող ընթացք է վերցրել
Ինչու միանալ BuildUp-ին.
- ՏՏ ոլորտի 100-ից ավելի առաջնորդներ 15 երկրներից՝ որպես հոգաբարձուներ և 9 լավագույն բիզնես առաջնորդներ խորհրդի կազմում
 - Համաշխարհային կարգի դասավանդողներ առաջատար ընկերություններից, ինչպիսիք են Galvanize-ը, General Assembly-ն, Vimeo-ն, ովքեր մշակել են համապարփակ ուսումնական ծրագիր, որը համապատասխանում է արտադրանքի կյանքի ցիկլին:
 - Ավելի քան 25 մենթոր այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Softr-ը, Intel Corporation-ը, DigitalOcean-ը, Ucraft-ը և ModelFront-ը:
 - «Սովորիր հիմա, վճարիր հետո» մոդել
 - Իրական խնդիրներ լուծելու և արտադրանքի վրա ուղղակիորեն աշխատելու եզակի հնարավորություն
 
Միջոցառման մասնակցությունն անվճար է, մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այս հղումով։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։











