Meta-ն գործարկել է AI տեխնոլոգիա, որը տեքստը թարգմանում է 200 լեզուներով

Վերջին լուրերը
Meta-ն գործարկել է AI տեխնոլոգիա, որը տեքստը թարգմանում է 200 լեզուներով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Meta ընկերությունը բաց հասանելիությամբ գործարկել է AI տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս թարգմանել տեքստը 200 լեզուներով, այս մասին հայտնել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։


Նրա խոսքով՝ բազմալեզու մոդելն օժտված է 50 մլրդ պարամետրերով, նրան մարզել են Research SuperCluster սուպերհամակարգչի միջոցով։ Այս ձեռքբերումը թույլ կտա օրական 25 միլիարդ թարգմանություն կատարել ընկերության հավելվածում։

Սա No Language Left Behind (NLLB) ծրագրի մասն է կազմում, որը Meta-ն ներկայացրել էր դեռևս տարեսկզբին։ NLLB-200 մոդելը, մասնավերապես, կարող է կատարել «բարձորակ թարգմանություններ» 55 աֆրիկական լեզուներով։

Մոդելն արդեն թեստավորման փուլում է և «Վիկիպեդիայի» խմբագիրներին օգնում է թարգմանել տեքստեր տարբեր լեզուներով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները