Ծրագրային ապահովման մշակման Exactpro ընկերությունը Հայաստանում գրասենյակ է բացել։
Exactpro-ն մասնագիտացած է առաջատար ֆինանսական հաստատությունների համար ծրագրային ապահովման մշակման և փորձարկման մեջ, այդ թվում՝ բորսաների, ներդրումային բանկերի, բրոքերների և տեխնոլոգիական լուծումներ մատակարարողների:
Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Մեծ Բրիտանիայում, գործում են գրասենյակներ նաև Միացյալ Նահանգներում, Շրի Լանկայում, Լիտվայում ու Վրաստանում։ Exactpro-ն ունի ավելի քան 700 աշխատակից, որից միայն 300-ը՝ հարևան Վրաստանում:
Ընկերության հայաստանյան գրասենյակը կղեկավարի Սոնա Հովհաննիսյանը, ով նշանակվել է «Այ Թեստինգ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն։ Իր նոր պաշտոնում նա կղեկավարի ծրագրային ապահովման փորձարկման նոր կենտրոնի զարգացումը, որը հետագայում կդիվերսիֆիկացնի Exactpro-ի բիզնեսը բազմաթիվ աշխարհագրական և ժամային գոտիներում:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։